Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Խխունջների անհետացումը կարող է վկայել նոր զանգվածային անհետացման սկզբի մասին. 1in.am

Խխունջների անհետացումը կարող է վկայել նոր զանգվածային անհետացման սկզբի մասին. 1in.am

Ըստ գիտնականների՝ չնայած շատ ողնաշարավորներ, մասնավորապես՝ կաթնասունները և թռչունները, հաջողությամբ գոյատևում են մարդու գրաված աշխարհում, անողնաշարավորներն աստիճանաբար անհետանում են: Նոր գնահատման համաձայն՝ ոչ ծովային կենդանիների մոտ 7%-ն արդեն անհետացել է: Էկոլոգները հաշվարկել են, որ մարդու գործունեության պատճառով ամեն օր անհետանում է մոտ հարյուր կենսաբանական տեսակ, այսինքն՝ կենսաբանական աղետի մասշտաբները կարելի է համեմատել դինոզավրերի անհետացման հետ: Այս մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:

Քլեր Ռենյեն՝ Փարիզի բնագիտության ազգային թանգարանից, և նրա գործընկերները ցամաքային խխունջների տեսակների անհետացումը գնահատելու նպատակով դիմել են տվյալների բազաների, թանգարանների հավաքածուների և փորձագետների գնահատականների: Որպես կանոն, ցամաքային խխունջները համարվում են գոյատևման հարաբերականորեն լավ ցուցանիշներով կենդանիներ: Բայց հետազոտության ընթացքում պարզվել է, որ դրանց մոտավորապես 1/10 մասն արդեն անհետացել է:

Փորձագետները նոր հետազոտությունը համարել են անհանգստացնող նշան: Հնարավոր է՝ անողնաշարավորների այլ տաքսոններ ևս անհետացման եզրին են, ընդ որում՝ նրանց դեպքում իրավիճակն ավելի աղետալի է:

Նման հետազոտական մոտեցումը կարող է օգնել արագ և արդյունավետ որոշել նաև այլ անողնաշարավորների անհետացման արագությունը, սակայն այն չի պատասխանում հարցին՝ որքան են անանունները և անհայտ տեսակները, որոնք կանհետանան՝ նախքան մարդկությունն, ընդհանրապես, կիմանա նրանց գոյության մասին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. qbici.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ