Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Վերջին 100 տարում մարդիկ բավականին խելացի են դարձել. գիտնականներ. 1in.am

Վերջին 100 տարում մարդիկ բավականին խելացի են դարձել. գիտնականներ. 1in.am

Կիրառական հոգեբանության ավստրիական ինստիտուտի մասնագետները կարծում են, որ վերջին 100 տարում մարդկությունը էականորեն  խելացի է դարձել։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը։

Հետազոտողները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով IQ թեստի արդյունքները, որոնք անցկացվել են 1909-2013թթ. 31 երկրներում՝ 4 մլն մարդկանց շրջանում։

Նրանք եկել են այն եզրակացության, որ յուրաքանչյուր 10 տարին մեկ մարդու IQ մակարդակն աճել է մոտ 3 կետով, այսինքն՝ վերջին 100-ամյակում ինտելեկտի միջին գործակիցն աճել է 30 բալով։

Փորձագետները նշում են, որ նման արդյունքների հասնել հաջողվել է շնորհիվ երեխաների վաղ զարգացման, դպրոցական կրթության մակարդակի բարձրացման, սննդի և բուժսպասարկման բարելավման։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ