Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Երկրի մթնոլորտի օզոնային անցքը փոքրանում է, և կանհետանա 21-րդ դարի վերջում. NASA. 1in.am

Երկրի մթնոլորտի օզոնային անցքը փոքրանում է, և կանհետանա 21-րդ դարի վերջում. NASA. 1in.am

Գիտնականները վստահ են, որ օզոնային անցքերը, որոնք դեռ 30 տարի առաջ անվանվել էին խոշորագույն էկոլոգիական խնդիր, շուտով կարող են ամբողջությամբ անհետանալ:

 

NASA-ի մասնագետները հերթական ուսումնասիրությունն են իրականացրել, որը ցույց է տվել, որ օզոնային անցքի չափերը կրճատվում են, և հնարավոր է, որ մինչև 100-ամյակի ավարտը այդ խնդիրը հնարավոր կլինի ջնջել մարդկության գլոբալ էկոլոգիական խնդիրների ցուցակից:

 

Հիշեցնենք, որ օզոնային անցքը գիտնականների կողմից հայտնաբերվել էր 1985-ին, Անտարկտիդայի հետազոտման ժամանակ: Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, թե որքան է մարդու համար վտանգավոր օզոնային շերտի վերացումը, և որ այն բերում է մարդու համար վտանգավոր ճառագայթման:

 

Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը 1987-ին ստորագրվել էր Մոնրեալի արձանագրությունը, որից հետո օզոնը քայքայող քիմիական նյութերը փոխարինվել են այլընտրանքային, անվտանգ նյութերով:

 

Ինչպես երևում է, շնորհիվ ձեռնարկած միջոցառումների, օզոնային անցքը, որի չափերը կազմում են 12 մլն քառակուսի մղոն, արդեն սկսել է կրճատվել՝ առաջիկա 30 տարվա ընթացքում այն կնվազի մինչև 8 մլն քառակուսի մղոնի, իսկ դարի վերջում՝ կարող է ի սպառ վերանալ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. gazeta.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ