Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՀԿ. Եվրոպային մինչև 2030 թվականը սպասվում է ճարպակալման աննախադեպ աճ. 1in.am

ԱՀԿ. Եվրոպային մինչև 2030 թվականը սպասվում է ճարպակալման աննախադեպ աճ. 1in.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ՝ մինչև 2030 թվականը Եվրոպային սպասվում է ճարպակալման աննախադեպ մակարդակ, գրում է The Daily Express-ը:

«Մեր հետազոտությունը ցուցադրում է ամբողջ Եվրոպայում ճարպակալման մակարդակի վտանգավոր աճ: Շտապ անհրաժեշտ են միջոցառումներ՝ տվյալ միտումը կասեցնելու համար»,- հայտարարել է UK Health Forum-ից դոկտոր Լորա Ուեբերը:

Առավել բարդ իրավիճակ, ըստ ԱՀԿ փորձագետների, կստեղծվի Իռլանդիայում: Մասնագետների գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը այդ երկրում տղամարդկանց 89%-ն ու կանանց 85%-ը կտառապեն ավելորդ քաշից կամ ճարպակալումից:

Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, 74% և 64%, հայտնում է The Guardian-ը:

Փորձագետները հավաքել են 57 երկրներից վիճակագրական տվյալներ: Կանխատեսվում է, որ ճարպակալման հետ առնչվող աճող խնդիրների հետ կբախվեն Հունաստանը, Իսպանիան, Ավստրիան ու Չեխիան:

Ճարպակալման մակարդակի զգալի աճ կդիտվի նաև Շվեդիայում, նշում են հետազոտողները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. health-ua.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ