Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄՆ-ում մայրական մահացության մակարդակը գերազանցում է այլ զարգացած երկրների ցուցանիշներին. 1in.am

ԱՄՆ-ում մայրական մահացության մակարդակը գերազանցում է այլ զարգացած երկրների ցուցանիշներին. 1in.am

ԱՄՆ-ում մայրական մահացության մակարդակը գերազանցում է այլ զարգացած երկրների ցուցանիշներին։ Այս մասին ասվում է Save the Children բարեգործական կազմակերպության հաշվետվությունում՝ փոխանցում է BBC-ն։

 

Մայրական մահացությունը վերաբերում է հղի կանանց, ինչպես նաև ծննդկանների մահվան դեպքերի հաճախականությանը։

 

Կազմակերպությունը պարզել է, որ հղիության կամ ծննդաբերության ժամանակ մահանալու շանսերն ԱՄՆ-ում 10 անգամ ավելի են, քան Լեհաստանում, Ավստրիայում և Բելառուսում։

 

Համաձայն հաշվետվության՝այս հարցում զգալի ճեղքվածք կա խոշոր քաղաքներում ապրող հարուստ և աղքատ կանանց ցուցանիշների միջև։

 

Կազմակերպությունը բարձր է գնահատել բժշկության հաջողությունները մայրական և մանկական մահացության կրճատման գործում երրորդ աշխարհի որոշ երկրների մայրաքաղաքներում, ինչպիսիք են Կամպալան (Ուգանդա), Ադիս-Աբեբան (Եթովպիա) և Մանիլան (Ֆիլիպիններ)։

 

ԱՄՆ-ն 33-րդ տեղում է։ Մայրության համար բարենպաստ պայմաններով առաջատարներն են Նորվեգիան, Ֆինլանդիան և Իսլանդիան։ Երկրորդ տարին անընդմեջ Սոմալին զբաղեցնում է վերջին հորիզոնականը։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1news.az
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ