Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄՆ-ն ընդունել է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի հնգամյա պլան. news.am

ԱՄՆ-ն ընդունել է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի հնգամյա պլան. news.am

ԱՄՆ իշխանությունները ընդունել են բակտերիաների՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի հնգամյա պլանը: Նոր պլանը, որը մշակվել է նախագահի համապատասխան հրամանագրով, կոչված է «հակաբիոտիկային կայունության» դեմ համազգային պայքարի «ճանապարհային քարտեզ» դառնալ եւ  «տեսականորեն ի զորու է հազարավոր կյանքեր փրկել», նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

 

Այս պլանը նախատեսում է միջոցառումների մի ամբողջություն, որը նպատակ ունի ամրապնդել հակաբիոտիկային կայունությամբ պայմանավորված ինֆեկցիոն հիվանդությունների սրացման կանխարգելման ներքին եւ միջազգային ներուժը, ստեղծված եւ ստեղծվող հակաբիոտիկների արդյունավետությունը: Ձեռնարկվող միջոցներից է նաեւ ախտորոշման եւ պատվաստման նոր մեթոդների ստեղծումն ու տարածումը: 2016 ֆինանսական տարում այս պլանի իրագործման համար նախատեսված է 1.2 մլրդ դոլար, հայտնում է ТАСС-ը:

 

Բնապահպանները հիշեցնում են, որ հակաբիոտիկներն ակտիվ կիրառություն ունեն նաեւ ԱՄՆ-ի գյուղատնտեսական ոլորտում: Նոր պլանը, սակայն, կրկին չի սահմանափակում հակաբիոտիկների՝ տնտեսություններում պահվող կենդանիների օրգանիզմ մուտք գործելու հավանականությունը, նշում է  Բնական ռեսուրսների պաշտպանության ազգային խորհրդի իրավաբան Մեյ Վուն: Նրա համոզմամբ՝ իշխանությունները պետք է պաշտպանեն մարդկանց առողջությունը, այլ ոչ ոլորտում ընդունված վնասակար պրակտիկան, իսկ դրա համար պետք է սահմանափակվի հակաբիոտիկների օգտագործումը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medlor.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ