Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Գիտնականները կազմել են իսլանդացիների գենետիկական ծածկագրի ամբողջական քարտեզը. 1in.am

Գիտնականները կազմել են իսլանդացիների գենետիկական ծածկագրի ամբողջական քարտեզը. 1in.am

Կենսաբաններն Իսլանդիայում կազմել են երկրի ամբողջ բնակչության գենետիկական ծածկագրի քարտեզը՝ 100 հազար մարդու ԴՆԹ-ների համադրման ուղով, որոնց մոտ պահպանվել է նախնիների մասին առավել ամբողջական տեղեկատվություն։ Այս մասին հայտնում է BBC-ն։

 

Ինչպես նշում են գիտնականները՝ հավաքված տեղեկությունները կօգնեն որոշելու ռիսկերը՝ կապված ժառանգական հիվանդությունների հետ, մասնավորապես՝ Ալցհեյմերի հիվանդության։

 

Նախագծի ընթացքում որոշ փորձագետների մտահոգել է նման տեղեկատվության հավաքման հարցի էթիկական կողմը, և թե արդյոք այն ներխուժում չէ՞ անձնական կյանք։

 

Մի շարք գենետիկներ արված աշխատանքը գնահատել են որպես «մոնումենտալ» և «առաջնակարգ»։

 

Ամբողջ կղզու գենոմի մասին տվյալները 1996 թվականից հավաքել է Ռեյկյավիկի deCODE genetics ընկերությունը։ 2009-ին այն իրեն սնանկ է հայտարարել, որից հետո ընկերությունը գնել է ամերիկյան բիոդեղագործական Amgen հսկան։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. medvesti.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ