Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Թարթիչների նոր գործառույթը՝ ըստ ամերիկացի գիտնականների. 1in.am

Թարթիչների նոր գործառույթը՝ ըստ ամերիկացի գիտնականների. 1in.am

Թարթիչները ոչ միայն գործում են որպես ֆիլտր օտար մասնիկների համար, այլև աչքերից հեռացնում են օդի հոսքերը: Այսպիսի եզրակացության է եկել ամերիկացի գիտնականների խումբը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ըստ գիտնականների՝ թարթիչները հեռացնում են օդի հոսքերը՝ աչքերը պաշտպանելով բակտերիաներից, վիրուսներից ու փոքր մակաբույծներից, ինչպես նաև կանխելով աչքի թաղանթի չորացումը:

 

Թարթիչները «50%-ով նվազեցնում են խոնավության գոլորշիացումը և աչքում մասնիկների ընկնելը»,- ասում է հետազոտության ղեկավար Դևիդ Հուն՝ Ատլանտայում Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտից:

 

Ուսումնասիրությունը կատարվել է 22 տեսակի կաթնասունների շրջանում, այդ թվում՝ մարդու: Բոլոր դեպքերում թարթիչների երկարությունը կազմել է աչքերի լայնության մեկ երրորդը, ինչը, գիտնականների կարծիքով, լավագույն համամասնությունն է առավելագույն պաշտպանության համար՝ առանց տեսողության որակի վնասի:

 

Այս բացահայտումը կարող է օգնել՝ մշակելու ավելի կատարելագործված պաշտպանական համակարգեր, օրինակ՝ արևային մարտկոցներ, որոնք տարեկան 6% արդյունավետություն են կորցնում մակերևույթին փոշու կուտակման պատճառով՝ նշում են գիտնականները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. cosmohit.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ