Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Թե ինչ է իրականում տեղի ունենում մարդու հետ, երբ նա սիրահարվում է. հետազոտություն. tert.am

Թե ինչ է իրականում տեղի ունենում մարդու հետ, երբ նա սիրահարվում է. հետազոտություն. tert.am

Ամերիկացի գիտնականները խոսել են այն քիմիական գործընթացների մասին, որ տեղի են ունենում մարդու մեջ, երբ նա սիրահարված է:  «Կորեսպոնդենտի» փոխանցմամբ` Նյու Ջերսիի Ռութգերսի համալսարանի գիտնականները մանրամասնել են սիրո «քիմիական» կողմի առանձնահատկությունները:

 

Ըստ այդմ՝ ճշմարտության մեծ հատիկ կա այն բանում, երբ սիրահարվածության գործընթացը անվանում են նաև «քիմիա»՝ մարդկանց միջև: Սիրահարվելու գործընթացը բաժանվում է մի քանի փուլերի, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում է իր քիմիական տարրերից, որոնցից յուրաքանչյուրը մեր օրգանիզմում համապատասխան ռեակցիաներ է առաջացնում:

 

Առաջին փուլը ցանկության ու սեքսի փուլն է՝ արտահայտվում է սեռական հորմոնների ակտիվությամբ և զուգընկերոջ որոնումով: Այս փուլի տարրերն են` տեստոստերոնն ու էստրոգենոմը:

 

Երկրորդ փուլը ձգողականությունն է, որի հիմքում երեխաների խնամքի և նրանց ապագան ապահովելու բնազդն է: Այս փուլում մարդիկ սիրահարվում են, կորցնում գլուխը և չեն կարողանում  իրենց տենչանքի առարկայից բացի որևէ այլ բանի մասին մտածել:  Այս փուլում գործի են անցնում ամինների խմբից նեյրոմեդիատորները: Ակտիվանում են կոկաինին ու նիկոտինին համարժեք դոփամինը, ադրենալինի «ազգական» նորադրենալինը, սիրո գլխավոր շարժիչ սերոտոնինը: Վերջինիս պակասը հանգեցնում է դեպրեսիայի, ավելցուկը՝ խելագարության:

 

Երրորդ փուլը կապվածության փուլն է և ոչ միայն սիրահարների, այլև` սիրո «արդյունքների» հետ ու միջև: Մոր և մանկան միջև ամուր էմոցիոնալ կապի համար, օրինակ, մեջտեղ է գալիս օքսիտոցինը:

Այս փուլում նյարդային համակարգը օրգանիզմ է թողնում երկու հորմոն՝ վեզոպրեսինը և  օքսետոցինը, որոնք պատասխանատու են մարդկանց միջև սոցիալական կապի համար: Դրանք կարևոր են ավելի երկարատև պարտավորություններին նպաստելու առումով:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. wallpapers1.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ