Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մարդիկ նախընտրում են դրական երանգավորմամբ բառերը. լեզվաբաններ. 1in.am

Մարդիկ նախընտրում են դրական երանգավորմամբ բառերը. լեզվաբաններ. 1in.am

Big Data-ի օգնությամբ ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ մոլորակի գլխավոր լեզուների կրողները նախընտրում են դրական երանգավորմամբ բառերը: «Լավ» բառերը հաճախ են օգտագործվում, ավելի տարատեսակ են ու հեշտ է դրանք սովորելը: Հետազոտության արդյունքները ներկայացված են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

 

Դեռ 1969-ին 2 ամերիկացի հոգեբան առաջ քաշեցին «Պոլիաննայի հիպոթեզը»՝ մարդը ենթագիտակցորեն կողմնորոշված է ընկալել ու ստեղծել բացառապես դրական հաղորդագրություններ (այլ կերպ ասած՝ նայել իրականության լուսավոր կողմերին): Այդ հիպոթեզը առաջին անգամ ստուգեցին միլիարդավոր բառերի վրա:

 

Արաբական ենթագրեր ու կինոֆիլմեր, կորեական տեքստեր, դասական ռուսական գրականություն, չինական վեբէջեր, երգերի անգլալեզու տեքստեր՝ ամենուր մարդիկ օգտագործել են դրական երանգավորմամբ բառեր ու արտահայտություններ:

 

Այսպիսով՝ ԶԼՄ-ներում վատ լուրերի առատությունը, սարսափ ֆիլմերը ու ինտերնետ ֆորումներում վիրավորանքներն ի վիճակի չեն փոխել մարդկային լեզվի դրական տրամադրվածությունը հակադիր ուղղությամբ՝ հայտարարում են գիտնականները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. seeandgo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ