Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Առողջությանը հետեւող հանրահայտ էլեկտրոնային պարագաներն անօգուտ են. news.am

Առողջությանը հետեւող հանրահայտ էլեկտրոնային պարագաներն անօգուտ են. news.am

Մարմնի հիմնական ցուցիչներին  եւ առողջությանը հետեւող էլեկտրոնային պարագաներն այսօր տարածված են ամբողջ աշխարհում: Սակայն Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ բոլոր այդ աքսեսուարները բացարձակապես անիմաստ են եւ մարդու վարքագծի վրա ոչ մի կերպ չեն ազդում:

 

Իրականում այդ պարագաները պետք է մարդուն ստիպեին իրենց ապրելակերպը փոխարինել առավել առողջ տարբերակով, բայց խնդիրն այն է, որ մարդու վիճակի վերաբերյալ տվյալները, եւ նրա վարքագծի փոփոխությունը չափազանց տարբեր բաներ են, եւ մարդիկ նույնիսկ չեն էլ փորձում իրենց կյանքում որեւէ բան փոխել, նույնիսկ եթե սարքավորումը հուշում է նրանց մոտ խնդիրների առկայության մասին:

 

Գիտնականները հարցում են իրականացրել նման սարքավորումներից օգտվող 6223 մարդու շրջանում: Պարզվել է՝ նրանց ավելի քան 50%-ը հրաժարվել է օգտագործել այդ աքսեսուարները, ընդ որում, նրանց երկու երրորդը դա արել են սարքերը գնելուց կես տարուց հետո:

 

Մասնագետները պարզել են, որ շատերին պարզապես ձանձրացնում է սարքը եւ դրա հետ կապված քաշքշուկը. չէ՞ որ այն պետք է լիցքավորել, սինքրոնացնել, կապ հաստատել եւ այլն: Բացի այդ, սարքավորումները ոչ մի կոնկրետ խորհուրդ չեն տալիս, իսկ օգտատիրոջ առողջական վիճակի վերաբերյալ դրանց առաջարկած տվյալները շատ մոտավոր են:

 

Հետաքրքիր է, որ նման սարքերը գրավում են այնպիսի մարդկանց, որոնց դրանք իրականում հարկավոր էլ չեն: Այդ մարդիկ երիտասարդ, լավ վաստակող մարդիկ են, ոչ թե մոնիտորինգ պահանջող հիվանդություններ ունեցողներ: Մինչդեռ հենց երկրորդ խմբի մարդկանց են անհրաժեշտ կենսական նշաններին հետեւող շարժական համակարգեր, սակայն շատ ավելի արդյունավետ, քան այսօրվա շուկայում առաջարկվող տեսակները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ