Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ամենագեր մարդկանցով բնակեցված եվրոպական երկրները. news.am

Ամենագեր մարդկանցով բնակեցված եվրոպական երկրները. news.am

Health At A Glance Europe-ի 2014 թ. զեկույցում ներկայացված է, թե եվրոպական որ երկրներում է ամենաշատը տարածված ճարպակալումը։ Պարզվում է  գեր մարդկանց մեծամասնությունը բնակվում է Հունգարիայում. այդ երկրում ճարպակալում ունի չափահաս բնակչության 28.5%-ը  (15 տարեկան եւ ավելի)։

 

Երկրորդ տեղը զբաղեցնում է Մեծ Բրիտանիան, որտեղ ճարպակալում ունի չափահաս բնակչության 24.7%-ը։ Ինչքան էլ տարօրինակ լինի, երրորդ տեղում է Իռլանդիան՝ 23%-ով։

 

Զեկույցի համաձայն՝ եվրոպական երկրներում ճարպակալման տարածվածությունը միջինում մոտ 16.7% է կազմում։ Նորվեգիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Ավստրիայում, Ռումինիայում եւ Նիդերլանդներում ճարպակալման տարածվածությունը 13%-ից քիչ է։ Դանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Կիպրոսում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Սլովակիայում, Լատվիայում, Սլովենիայում, Էստոնիայում, Հունաստանում, Չեխիայի հանրապետությունում, Մալթայում եւ Լյուքսեմբուրգում բնակչության մոտ 13.4-3%-ը ճարպակալման խնդիր ունի։

 

Ճարպակալումն իրավիճակ է, երբ մարմնի զանգվածի ցուցիչն անցնում է 30-ի սահմանը, իսկ ավելորդ քաշը սպառնում է մարդու առողջությանը։ Մարմնի զանգվածի ցուցիչը հաշվում են կգ/մ² բանաձեւով։ Մարմնի զանգվածի նորմալ ցուցիչ է համարվում 18.5-25 սահմանը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ