Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Հայտնի ու հաջողակ մարդկանց տարօրինակ սովորությունները` կապված քնելու հետ. tert.am

Հայտնի ու հաջողակ մարդկանց տարօրինակ սովորությունները` կապված քնելու հետ. tert.am

Հաջողակ ու զբաղված մարդկանց համար քունը թանկարժեք հաճույք է, որը նրանք հազվագյուտ գանձի պես են դիտարկում: Այդ իսկ պատճառով նրանք անում են ամեն ինչ՝ անքնությունից խուսափելու, աշխատանքային լարվածությունը թոթափելու համար, ինչն էլ հանգեցնում է որոշակիորեն տարօրինակ ռեժիմի:

 

Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում հայտնի մարդկանց տարօրինակ սովորությունները` կապված քնելու հետ:

Թոմ Քրուզը քնում է ձայնամեկուսիչ սենյակում: Նա այնպես է խռմփացնում, որ ստիպված է քնել ձայնամեկուսիչ տարածքում՝ հանգիստն առնելու համար:

Ուինսթոն Չերչիլն օրական երկու ժամ էր քնում: Նա սովորություն ուներ առավոտյան 05:00-ին մի բաժակ թույլ վիսկի խմել, որից հետո երկու ժամ քուն էր մտնում, ինչը նրան թույլ էր տալիս 24 ժամում մեկ ու կես օրվա ակտիվ աշխատանք անել:

Մրայա Քերին իր մահճակալը շրջապատում է օդի 20  խոնավեցուցիչով և ասում է, որ 15 ժամ քնելու կարիք ունի ամեն գիշեր, որպեսզի կարողանա երգել այնպես, ինչպես ինքն է ուզում:

Լեոնարդո Դա Վինչին 20 րոպեով քուն էր մտնում ամեն 4 ժամը մեկ: Այս ռեժիմով քնելով՝ գիտնական, նկարիչ, գյուտարար Դա Վինչին կարողանում էր օրվա ընթացքում շատ գործեր հասցնել և իրեն շատ ավելի առույգ էր զգում, քան ողջ գիշեր քնելով:

Էմինեմը փայլաթիթեղ է փակցնում պատուհանին` լույսի ներթափանցումից խուսափելու համար:

Էմիլի Բրոնտեն քնելուց առաջ պտույտներով քայլում էր: 19-րդ դարի վիպասանուհին տառապում էր անքնությամբ և ստիպված էր քայլել իր սենյակի սեղանի շուրջն այնքան ժամանակ, մինչ հոգներ ու քներ:

 

Չարլզ Դիքենսը տառապում էր անքնությամբ և միշտ կողմնացույց էր պահում իր մոտ, որպեսզի քնի դեմքով դեպի հյուսիս, ինչն օգնում էր նրան՝ բարելավել իր ստեղծագործական միտքը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. nydailynews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ