Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Խավարասերները մարդկանց կփրկեն երկրաշարժերի ժամանակ. հետազոտություն. tert.am

Խավարասերները մարդկանց կփրկեն երկրաշարժերի ժամանակ. հետազոտություն. tert.am

Russia Today-ը հաղորդում է, թե կարող են լինել ժամանակներ, երբ անասելի կուրախանանք դեպի մեզ եկող խավարասերներից: Բանն այն է, որ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները ստեղծել են «կիբորգ խավարասերներ», որոնց կարելի է օգտագործել աղետների, օրինակ՝ երկրաշարժերի ժամանակ, մարդկանց փրկելու նպատակով:

 

Խավարասերները «համալրված են» էլեկտրոնային «եռնակրով» ու բարձրախոսներով, որոնք կառավարում են այդ միջատների ցանկացած քայլը՝ բառի բուն իմաստով: Գերզգայուն բարձրախոսները, որոնք կրում են այս խավարասերները, կօգնեն հասկանալ աղետի վայրերի ձայները (արդյոք մարդկայի՞ն են, թե՝ կողմնակի) . ըստ դրա էլ կկազմակերպվի օգնությունը:

 

Մինչ այս, տասնամյակներ շարունակ, գիտնականները փորձել են խավարասերներին օգտագործել ավելի շատ երկրաշարժերն ըստ նրանց պահվածքի կանխատեսելու նպատակով:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. klop-off.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ