Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ածխաթթու գազի արտանետումները 2014թ. կհասնեն ռեկորդային ծավալների. news.am

Ածխաթթու գազի արտանետումները 2014թ. կհասնեն ռեկորդային ծավալների. news.am

Ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ, որը գլոբալ տաքացման գլխավոր պատճառն է, 2014թ. շարունակում է աճել՝ հասնելով նոր ռեկորդի՝ 40 մլրդ տոննա: Նման եզրակացության են հանգել Ածխածնի հարցերով գլոբալ նախագծի  (Global Carbon Project) անդամ գիտնականները, հայտնում է Lenta.ru-ն:

 

Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի աճը 2 աստիճան մակարդակի (66 տոկոս հավանականությամբ) պահելու համար  CO2-ի ապագա բոլոր արտանետումների առավելագույն մակարդակը պետք է կազմի  1200 մլրդ տոննա, իսկ CO2-ի արտանետումների համար մարդկությանը մնացած «քվոտան» կարող է սպառվել արդեն մեկ սերնդի ընթացքում, ասվում է Գլոբալ ածխածնային բյուջեի վերջին տարբերակում:

 

Այդ քվոտան սպառվելու է 30 տարվա ընթացքում, եւ դրանից խուսափելու համար անհրաժեշտ է  մարդկությանը հասանելի արդյունահանվող վառելիքի պաշարների 50%-ին ձեռք չտալ կամ էլ CO2-ի նոր պաշարները գետնի տակ պահել: CO2-ի արտանետումների հիմնական աղբյուրն արդյունահանվող վառելիքի այրումն է, ինչպես նաեւ ցեմենտի արտադրությունը եւ անտառահատումը:

 

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում տեղի է ունեցել  կլիմայի հարցերով գագաթաժողով` ՄԱԿ-ի հովանու ներքո,  որի ընթացքում համաշխարհային առաջնորդները քննարկել են  CO2-ի արտանետումների դեմ պայքարի հնարավոր միջոցները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ