Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ըստ գիտական կանխատեսումների՝ ինչպիսի՞ն կդառնա մեր աշխարհը 2025 թվականին. galatv.am

Ըստ գիտական կանխատեսումների՝ ինչպիսի՞ն կդառնա մեր աշխարհը 2025 թվականին. galatv.am

Կտրուկ կնվազի ծերունական թուլամտության դեպքերի թիվը: Կյանքի միջին տեւողության ավելանալուն զուգընթաց՝ գիտնականները կիրականացնեն ավելի ինտենսիվ հետազոտություններ` տարիքի հետ կապված ճանաչողական գործառույթի նվազման դեմ պայքարին:

 

Հավանաբար կբացահայտվեն դրա մեխանիզմները եւ  հակազդեցության մեթոդները: Ըստ Thomson Reuters ընկերության կանխատեսման` 2025 թվականին թուլամտության հանգեցնող գենետիկական մուտացիաների ուսումնասիրությունները, վաղ ախտորոշման եւ կանխարգելման մեթոդների հետագա բարելավման հետ միասին, կհանգեցնեն այդ հիվանդությունից տառապողների թվի կտրուկ նվազման:

Արեւը կդառնա էներգիայի թիվ մեկ աղբյուր

Արեւային մարտկոցները լույսի ճառագայթումը կփոխակերպեն էլեկտրական էներգիայի: Դրանց արդյունավետությունը կայուն կերպով աճում է վերջին քսան տարիների ընթացքում: Առաջիկա քառորդ դարում արեւային էներգիայի զարգացման արագացում է կանխատեսվում: «Մինչեւ 2025 թվականն արեւը կլինի էներգիայի հիմնական աղբյուրը ո՛չ միայն էկոլոգիապես գիտակից փոքրամասնությունների համար, այլեւ զանգվածային սպառողների համար», – նշված է ընկերության զեկույցում:

Կգտնվի առաջին տեսակի շաքարախտը կանխելու ուղին

Մեզ արդեն հայտնի են երկրորդ տեսակի շաքարախտի դիմակայման մեթոդները` բնութագրվող որպես ինսուլինի դիմադրության համախտանիշ: Առաջին տեսակի շաքարախտի ժամանակ քայքայվում են ենթաստամոքսային գեղձի բջիջները, որոնք ինսուլին են արտադրում, իսկ դրա պատճառը դեռեւս անհայտ է: Սակայն 2025 թվականին այս առեղծվածը պետք է բացահայտվի, կանխատեսում են վերլուծաբանները:

Կլուծվի սննդի պակասի խնդիրը

«2025 թվականին գենետիկորեն ձեւափոխված մշակաբույսերն ինտենսիվորեն ու անվտանգ կաճեցվեն փակ վայրերում` շուրջօրյա լուսավորման պայմաններում: Ընդ որում, կօգտագործվի էներգախնայողական լուսադիոդային լուսավորիչ սարքավորում, որը  կապահովի լուսային  ճառագայթումն ալիքների երկարության նեղ միջակայքում, ինչը նպաստում է աճի արագացմանը` աճեցվող գենետիկորեն ձեւափոխված բույսերի ԴՆԹ ռեցեպտորների առանձնահատկությունների համապատասխանության շնորհիվ»:

Բացի այդ, տարբեր մշակաբույսերի դիմադրությունը կավելանա հիվանդությունների նկատմամբ:

Եվ, վերջապես, կմշակվեն հատուկ սորտեր, որոնք անսովոր բարձր պտղաբերություն կունենան` ալիքների երկարության որոշակի միջակայքի լուսավորության դեպքում:

Կլինի էլեկտրական մեքենաների ու օդանավերի դարաշրջան

Այսօրվա դրությամբ էլեկտրական ավտոմեքենաները գրավում են շուկայի միայն նեղ որմնախորշը, իսկ էլեկտրական ինքնաթիռներն անում են միայն առաջին քայլերը: 2025 թվականին ամեն ինչ արմատապես կփոխվի:

«Մեքենաներն ու ինքնաթիռները չեն դադարի գոյություն ունենալ, բայց կդառնան ավելի «խելացի», կապահովվեն ակումուլյատորային մարտկոցների էներգիայով, կհաղթահարեն ավելի երկար հեռավորություններ, ինչպես նաեւ կլինեն շատ ավելի հեշտ»:

Ամբողջ աշխարհը կմիավորվի մեկ թվային կապի ցանցի մեջ

2025 թվականին երկրի ամբողջ մակերեւույթը, այդ թվում աֆրիկյան մայրցամաքի ամենահեռավոր անկյունները, ծածկված կլինեն թվային կապի  ցանցով: Համացանցը կդառնա մարդկային կյանքի անբաժանելի մասը:

Կիսահաղորդիչների, գրաֆեն-ածխածնային նանոխողովակների հիմքի վրա կոնդենսատորների, ալեհավաքների սպասարկման առանց մարտկոցների ցաների եւ 5G տեխնոլոգիաների նոր սերունդների լայն տարածման շնորհիվ անլար կապը կգերակայի ամենուր:

Պլաստմասսան, ինչպիսին որ մենք նրան գիտենք, կդադարի գոյություն ունենալ

Նավթամթերքներից պատրաստված ժամանակակից պլաստմասսաները դուրս կգան շահագործումից` բջջանյութի վրա բիոքայքայիչ հատկության պատճառով:

«Սննդի, դեղանյութերի, էլեկտրոնիկայի, մանրագործվածքների եւ այլ սպառողական ապրանքների փաթեթները հիմնականում կարտադրվեն ցելյուլոզայի վերամշակման արտադրանքներից»,- պնդում են Thomson Reuters-ի փորձագետները:

Դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների հետագա նվազում

2025 թվականին դեղորայքային բուժումը կբնութագրվի ազդեցության բարձր ճշգրտությամբ: Ըստ Thomson Reuters փորձագետների` «այս ոլորտի  հիմնական նորարարությունը կլինի նոր դեղերի ի հայտ գալը, որոնք այս կամ այն հիվանդությունների բուժման ժամանակ կողմնակի ազդեցություններ ու բարդություններ չեն առաջացնի: Նոր դեղամիջոցները կունենան բավական նեղ ու հստակ ազդեցություն»:

Մարդու ԴՆԹ-ի քարտեզը կկազմվի ծննդյան պահին

2025 թվականին ԴՆԹ-ի ուսումնասիրությունը երեխայի ծնվելու պահին կլինի այնքան հասարակ գործ, որքան պորտալարի կտրումը: Սա թույլ կտա բացահայտել հետագա հիվանդությունների եւ զարգացման այլ շեղումների ռիսկերը:

Փորձագետները կանխատեսում են, որ արյան հետազոտությունը, հավանաբար, կմնա անցյալում, քանի որ հիվանդի մարմնի փոխպատվաստված նանոզոնդերը զգալիորեն ավելի ճշգրիտ տեղեկատվություն կհավաքեն:

Հեղինակ. Տիգրան Գասաբյան
Սկզբնաղբյուր. galatv.am
Լուսանկարը. galatv.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ