Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Հայաստանում երեխաների մահացության հիմնական պատճառները 2013 թվականին. news.am

Հայաստանում երեխաների մահացության հիմնական պատճառները 2013 թվականին. news.am

Հայաստանում 2013 թվականին մինչեւ 14 տարեկան 528 երեխա է մահացել (220 աղջիկ եւ 318 տղա) եւ 15-ից մինչեւ 19 տարեկան 78 պատանի (65 տղա եւ 13 աղջիկ)։

 

Մինչեւ 4 տարեկան երեխաների մահացության (191 աղջիկ եւ 318 տղա) հիմնական պատճառը պերինատալ շրջանում առաջացող խնդիրներն են՝ 99 տղա եւ 68 աղջիկ։ Երկրորդ տեղում բնածին արատներն ու քրոմոսոմային փոփոխություններ են՝ 48 աղջիկ եւ 73 տղա։ Սրան հաջորդում են շնչառական համակարգի հիվանդությունները՝ 36 տղա եւ 29 աղջիկ, եւ վարակիչ եւ մակաբուծական հիվանդությունները՝ 19 տղա եւ 14 աղջիկ։ Մինչեւ 4 տարեկան երեք տղա եւ երեք աղջիկ մահացել են չարորակ ուռուցքից։ Այլ, չդասակարգված պատճառներից մահացել են 15 աղջիկ եւ 22 տղա։

 

5-ից 14 տարեկան տարիքային խմբում Հայաստանում 2013 թվականին մահացել է 78 երեխա՝ 49 տղա եւ 29 աղջիկ։ Այս խմբում մահացության հիմնական պատճառներն են վնասվածքները, թունավորումները եւ արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետեւանքները՝ 9 աղջիկ եւ 24 տղա։ 7 տղա մահացել է քաղցկեղից։  

 

15-ից մինչեւ 19-ը տարեկան տարիքային խմբում մահացության հիմնական պատճառները եւս դժբախտ պատահարներն են, ընդ որում, դրանց զոհ են դառնում հիմնականում տղաները։ Հաշվետու ժամանակաշրջանում այս տարիքային խմբում պատահարներից մահացել է 7 աղջիկ եւ 45 տղա։ 6 պատանի (4 տղա եւ 2 աղջիկ) չարորակ նորագոյացություններից են մահացել։

Սկզբնաղբյուր. Առողջապահության ազգային ինստիտուտ
Աղբյուր. med.news.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ