Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ամերիկացի տղամարդիկ երջանիկ են ավելի խելացի կանանց հետ. 1in.am

Ամերիկացի տղամարդիկ երջանիկ են ավելի խելացի կանանց հետ. 1in.am

Ամերիկացի տղամարդկանց նոր սերունդը երջանիկ է ավելի խելացի կանանց հետ՝ գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Մեդիսոնում Վիսկոնսինի համալսարանի հետազոտությանը:

 

Թերթը նշում է, որ խոսքն ամուսինների առաջին սերնդի մասին է, ովքեր իրենց հավասար կամ ավելի լավ կրթությամբ կանանց «սպառնալիք» չի համարում:

Ավելի վաղ ավելի ամուր էին համարվում այն ամուսնությունները, որոնց դեպքում տղամարդը կնոջից բարձր որակավորում ուներ և հաճախ ընտանիքն ինքն էր պահում: Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ զգալիորեն փոխվել է ավանդական «կերակրող-տնային տնտեսուհի» ընտանեկան մոդելը՝ ասվում է հոդվածում:

Փորձագետները վերջին 50 տարում ուսումնասիրել են հազարավոր ամերիկացի զույգերի: Պարզվել է՝ 1950-1970թթ. կնքված ամուսնությունների դեպքում, երբ կանայք կրթության ավելի բարձր մակարդակ են ունեցել, բաժանվելու հավանականությունը 34%-ով ավելի մեծ է եղել, քան այն ամուսնությունների դեպքում, որոնցում տղամարդիկ ավելի կրթված են համարվել:

Հակառակ միտում նկատվել է ավելի երիտասարդ զույգերի դեպքում. 2000թ. հետո ամուսնացած զույգերի դեպքում, որոնց կանայք պակաս կրթված են եղել, բաժանվելու հավանականությունը 40%-ով բարձր է եղել, քան ավելի կրթված տղամարդկանց դեպքում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. joinfo.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ