Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ծերացման արագությունը կախված է էթնիկ պատկանելությունից. գիտնականներ

Ծերացման արագությունը կախված է էթնիկ պատկանելությունից. գիտնականներ

Ըստ փորձագետների՝ աֆրոամերիկացիներն ավելի արագ են ծերանում (նրանց կենսաբանական տարիքը սպիտակամորթ մարդկանց համեմատ մոտ 3 տարով մեծ է): Այդ իսկ պատճառով նրանց շրջանում ավելի բարձր է մահացության վիճակագրությունը: Մասնագետները նշում են, որ կենսաբանական տարիքի տարբերությունները մեծանում են մինչև մարդու՝ 60-69 տարեկան դառնալը: Հետո անկում է սկսվում՝ հայտնում է Meddaily-ն:

Հարավային Կալիֆոռնիային կից գերոնտոլոգիայի դպրոցից Մորգան Լևինը և Էյլին Քրիմինսը հաշվել են տարբեր մարդկանց կենսաբանական տարիքը՝ հետազոտելով ծերացման հետ կապված 10 բիոմարկեր, դրանց թվում՝ С-ռեակտիվ սպիտակուցը, գլիկոզացված հեմոգլոբինը, սիստոլիկ ճնշումը և ընդհանուր խոլեսթերինը: Հաշվի են առնվել նաև մարմնի ընդհանուր զանգվածը, կրթության մակարդակը, ծխախոտային կախվածությունը և այլն:

Աֆրոամերիկացիների խմբում միջին տարիքը եղել է 53,16, իսկ սպիտակամորթների դեպքում՝ 49,84 տարի: Բացառված չէ, որ տարբերությունները պայմանավորված են նաև սթրեսի ազդեցությամբ: Ինչպես հայտնի է, չնայած Նոր պատմության մեջ օրենսդրական փոփոխություններին, սևամորթ բնակչության նկատմամբ վերաբերմունքը առ այսօր միանշանակ չէ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. nashpilkah.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ