Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Գիտնականները պարզել են շրջակա միջավայրի համար ամենածախսատար միսը. news.am

Գիտնականները պարզել են շրջակա միջավայրի համար ամենածախսատար միսը. news.am

Տավարի միսը շրջակա միջավայրի համար ավելի թանկ է նստում, քան մսի մյուս բոլոր տեսակները, պարզել են ամերիկացի գիտնականները:

Ուսումնասիրության հեղինակները վերցրել են  երկրի երեք նախարարությունների (գյուղատնտեսության, էներգետիկայի եւ ներքին գործերի) 2000-2010թթ.տվյալները, փոխանցում է lenta.ru-ն:

Պարզվել է, որ կաթնամթերքը, թռչնամիսը, ձուն եւ խոզի միսը պահանջում են մոտավորապես նույն քանակությամբ ցամաքային եւ ջրային պաշարներ, ինչպես նաեւ ազոտային պարարտանյութեր, դրանց արտադրության ժամանակ  արտազատվում են նաեւ հավասար քանակությամբ  ջերմոցային գազեր: Սակայն տավարի միսն ավելի թանկ մսամթերք է ամերիկացիների համար, քան դրա մրցակիցները. Դրա արտադրության համար պահանջվում է 28 անգամ ավելի շատ հող,  11 անգամ ավելի շատ ջուր եւ վեց անգամ ավելի շատ պարարտանյութ, արատազատվում են հինգ անգամ ավելի ջերմոցային գազեր:

 

Բնության համար ամենաէժանը բուսական սնունդն է՝ կարտոֆիլ, բրինձ եւ հացահատիկներ աճեցնելու համար անհրաժեշտ են երկու-վեց անգամ ավելի քիչ ռեսուրսներ, քան ցանկացած մսի համար:

Հեղինակները կոչ են անում առավելագույնս տարածել իրենց ստացած տվյալները եւ դրանք նշել  մթերքների փաթեթավորման վրա, որպեսզի քաղաքացիները կարողանան փոխել  նախասիրությունները՝ ելնելով նաեւ  բնապահպանական հետեւանքներից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. jeside.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ