Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Արյան հետազոտության օգնությամբ հնարավոր է որոշել մահվան օրը

Արյան հետազոտության օգնությամբ հնարավոր է որոշել մահվան օրը

Մշակվել է մեթոդ, որը թույլ է տալիս որոշել առաջիկա հինգ տարում մահվան հավանականությունը: Հետազոտողները Ֆինլյանդիայից ու Էստոնիայից հավաքել են մոտ 17.000 համեմատաբար առողջ մարդկանց արյան նմուշներ:

 

Նրանք մի քանի տարի հետեւել են մարդկանց, ովքեր փորձի համար արյուն էին հանձնել: Հետո գիտնականները համեմատել են ողջ մնացածների ստուգման արդյուքները նրանց արդյունքների հետ, ովքեր այդ ընթացքում վախճանվել էին: Ստացված տվյալները ցույց են տվել, որ մահվան ռիսկի դեպքում օրգանիզմում չորս բիոմարկեր է հայտնվում, որն օգնում է հինգ տարով կանխագուշակել մահվան հավանականությունը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

 

Բժիշկների հայտնաբերած չորս միացությունները զգուշացնում են ուռուցքների, կաթվածի եւ այլ հիվանդությունների մասին: Դրանցից մեկն է ալբումին սպիտակուցը, որը խիստ նվազում է լյարդի հիվանդությունների, այրվածքների,  ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. uaua.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ