Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Բժիշկները աստվածային հրաշք են համարել տղայի փրկությունը, ում մեջ ամրան էր խրվել

Բժիշկները աստվածային հրաշք են համարել տղայի փրկությունը, ում մեջ ամրան էր խրվել

Բրազիլիացի վիրաբույժները Մակաե քաղաքից հաղորդել են, որ վկա են դարձել աստվածային հրաշքի, երբ 10-ամյա երեխան փրկվել է: Հաղորդում են, որ 2014թի փետրվարի 8-ին 10-ամյա Վեւերթոն Սիլվան գուավա էր հավաքում, երբ հանկարծ կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել ցցված ամրանի վրա: 60 սանտիմետրանոց ցիցը խրվել է տղայի պարանոցի մեջ ու դուրս եկել աջ ականջի կողմից:

 

Տուժածի հարազատներն անմիջապես շտապօգնություն են կանչել: Դեպքի վայր հասած բժիշկները զգուշությամբ  երեխային ամրանի կտորի հետ միասին տեղափոփել են մեքենա:

 

Երբ բժիշկները տեսել են պարանոցից դուրս ցցված ամրանը, չեն հավատացել իրենց աչքերին, քանի որ չնայած լուրջ վնասվածքին, հիվանդի դրությունը բավարար էր, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mirror-ին:

 

Ռենտգենային լուսանկարից հետո վիրաբույժներն անցել են վիրահատության՝ դուրս բերելու 60 սանտիմետրանոց ձողը: Մասնագետների խոսքով՝ նրանք զգուշանում էին կարեւոր զարկերակները վնասելուց: Բարեբախտաբար հինգ ժամ տեւողությամբ վիրաբուժական միջամտությունը հաջողությամբ է ավարտվել:

 

Ինչպես նշվում է, տեղի ունեցածն այնքան է զարմացրել բրազիլիացի էսկուպալներին, որ նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն տեղի ունեցածն աստվածային իրողություն է, քանի որի ձողը կենսական կարեւորության երակներին ու օրգաններին չէր վնասել:

 

«Ամրանն անցել է գլխի ու պարանոցի հիմնական զարկերակների միջով: Գիտեք, ապրել այդ վիճակում անհնար է: Ես իսկապես կարծում եմ, որ երեխային Աստված է օգնել»,- հայտարարել է  բժիշկ Ռոդրիգո Չիկրալան:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. earth-chronicles.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ