Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Գիտնականներն անվանել են կյանքի համար առավել հարմար մոլորակները

Գիտնականներն անվանել են կյանքի համար առավել հարմար մոլորակները

Մեր Տիեզերքում կան մոլորակներ, որոնք շատ ավելի հարմար են կյանքի համար, քան Երկիրը, համոզված  են գիտնականներն ԱՄՆ-ից ու Կանադայից: Ավելին, կյանքի համար հարմարավետ կարող են լինել նաեւ արբանյակները:

 

Նման հայտարարությամբ հանդես է եկել կանադական Մաքմասթերի համալսարանի աշխատակից Ռենե Հելերն ու ԱՄՆ-ում Վեբերի պետական համալսարանի մասնագետ Ջոն Արմսթրոնգը:

 

Նրանց կարծիքով՝ մոտեցումը, որով աստղագետները մոլորակներ են որոնում, որոնք առավել նման են Երկրին, սխալ է: Գիտնակաները համոզված են, որ կյանքի պայմանները բոլորովին տարբեր մոլորակներում կարող են ավելի լավը լինել:

 

Նրանց կարծիքով, մոլորակների ուսումնասրությունների ժամանակ աստղագետներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում  մոլորակի եւ աստղի միջեւ ընկած հեռավորությանը: Սակայն կան նաեւ այլ չափանիշներ, որոնք որոշում են մոլորակի մակերեսի ջերմաստիճանը: Օրինակ, մակընթացության ուժեր, որոնք ձգում ու սեղմում են ուղեծրով ընթացող մոլորակը: Արդյունքում այն խիստ տաքանում է:

 

Որպես օրինակ գիտնականները բերում են Յուպիտերի արբանյակ Եվրոպան:

 

Գիտնականները նաեւ ենթադրում են, որ նման մոլորակներ կարող են հայտնաբերվել երկար գոյատեւող աստղերի մոտ, որոնք իրենց մեծությամբ մի փոքր գերազանցում են Արեւին: Դրանց դերում կարող են հանդես գալ նարնջագույն գաճաճները, ինչպես մեր հարեւան Ալֆա Ցենտրավա B-ն, որի շուրջ պտտվող մոլորակն իր զանգվածով մոտ է Երկրին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zaberaj.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ