Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Շվեդները ստեղծում են սարք, որը թարգմանում է ընտանի կենդանիների միտքը

Շվեդները ստեղծում են սարք, որը թարգմանում է ընտանի կենդանիների միտքը

Շվեդական նորարարական ստուդիաներից մեկի աշխատակիցները որոշել են  ամրացնել առանց այդ էլ հավերժական բարեկամությունը տիրոջ եւ ընտանի կենդանու միջեւ: Նրանք մշակում են No More Woof սարքավորումը, որն ընտանի կենդանիների միտքը մարդկային լեզվով է թարգմանում:

 

Մշակողների խոսքով՝ սարքը դեռ կարողանում է կենդանիների մտքերը միայն փոխակերպել անգլերեն լեզվի:

Նոր ծրագիրը թույլ կտա ընտանի կենդանիներին ուղղակիորեն շփվել շրջապատի մարդկանց հետ: Սարքը ականջակալ-վզկալ է եւ ամրացվում է կենդանու գլխին: Այն հագեցած է ԷԷԳ սենսորով, որն ընթերցում է շան կամ կատվի հուզական վիճակը, ինչպես նաեւ միկրոպրոցեսորով, որն այնուհետ ստացած տվյալները մշակում եւ վերափոխում է մարդկային շփման լեզվի: Առայժմ սարքի հիշողության մեջ հիմնական զգացմունքներ են՝ ուրախություն, զարմանք, քաղց, որոնք արտահայտվում են սարքի բարձրախոսից «Բարեւ: Ո՞վ ես» կամ՝ «Էյ, ես քաղցած եմ» արտահայտություններով, հաղորդում է Russia Today-ը:

No More Woof-ն այժմ վերանայման փոիլում է. սարքի ստեղծողները ինտերնետում հավաքում են պակասող գումարը: Նրանք, այնուամենայնիվ, համոզված են, որ դեվայսին մեծ ապագա է սպասվում: Սպասվում է, որ այն վաճառքում կհայտնվի 2014թ. գարնանը ու կարժենա մոտ 65 դոլար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. newsfiber.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ