Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Չինական օրենսդրության ծնելիության հանդեպ նոր քաղաքականությունը

Չինական օրենսդրության ծնելիության հանդեպ նոր քաղաքականությունը

Չինական օրենսդրությունը որոշել է մեղմել «մեկ ընտանիք, մեկ երեխա» քաղաքականությունը, որը երկրում անցկացվում է 1970-ական թթ. վերջից՝ ծնելիության մակարդակի սահմանափակման համար: Այժմ ընտանիքները կարող են երկու երեխա ունենալ, այն դեպքում, եթե ծնողները իրենք են ընտանիքներում միակ երեխան եղել:

Համապատասխան բանաձեւն ընդունել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն: Այն օրենքի ուժ կստանա Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի պաշտոնական հաստատումից հետ:

Ինչպես հաղորդում են քաղաքական դիտորդները, չինական իշխանությունները դիմել են այս քայլին՝ ձգտելով լուծել երկու խնդիր, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Առաջին հերթին, «մեկ ընտանիք, մեկ երեխա» կանոնը ամենեւին էլ տարածված չէ երկրում, եւ ամեն տարի էլ ավելի շատ դժգոհություն է հարուցում չինացիների շրջանում:

Երկրորդ, կառավարությանը մտահոգում է բնաչկության ծերացման աճող տեմպը: Որոշ հաշվարկների համաձայն 2050թ.-ինՉինաստանի բնակչությանքառորդից էլ ավելին 65 տարեկանից մեծ կլինի:

Սպասվում է, որ ժողովրդագրական նոր քաղաքականությունը 5-6 տարվա ընթացքում բեյբի-բումի կհանգեցնի եւ նորածինների թիվը կավելանա 13 միլիոնով:

2012թ.-ից աշխատունակ բնակչության թիվը կրճատվել է 3.45 մլն-ով: Փորձագետները կանխատեսում են, որ այդ թիվը կհասնի 8 միլիոնի: Այդ ժամանակ 60-ից բարձր տարեկան մարդկանց թիվը կհասնի 400 միլիոնի:

Ծնելիության մակարդակի բարձրացումը պետք է աստիճանաբար կարգավորի Չինաստանի բնակչության տարիքային կազմը: Մոտակա 5-6 տարում երխաների թիվը տարեկան 2 միլիոնով կավելանա:

Վիճակագրության համաձայն՝ չինուհիներն իրենց առաջնեկին ունենում են  26-27 տարեկանում: Հաշվի առնելով երկու երեխաների միջեւ 3-4 տարի տարիքային տարբերությունը, բեյբի-բում սպասվում է 5-6 տարի հետո, հաղորդում են «Լուրերը Չինաստանից»:

Ծնելիության մակարդակի գագաթնակետ սպասվում է օրենքը գործելուց երեք տարի անց: Ծրագրվում է, որ այդ ժամանակ երեխաների թիվը կկազմի 3 միլիոն: Այս կապակցությամբ Պեկինը նախատեսում է ծննդատներում ավելացնել տեղերի քանակը:

Այս պահին երկրի բնակչության թիվը կազմում է 1.349 միլիարդ մարդ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ecocrisis.wordpress.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ