Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ավստրալացի գիտնականները կազմել են դեպրեսիաների քարտեզը

Ավստրալացի գիտնականները կազմել են դեպրեսիաների քարտեզը

Ավստրալական Քվինսլենդի համալսարանի մասնագետները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել: Վերլուծելով «Դեպրեսիա» ախտորոշմամբ հիվանդների թիվը, գիտնականները համաշխարհային քարտեզ են կազմել, որտեղ կարելի է հետեւել աշխարհի երկրներում այդ հիվանդության տարածվածությանը:

Ավստրալացի գիտնականների հետազոտության համաձայն՝ Ռուսաստանում եւ Ուկրաինայում «կլինիկական դեպրեսիա» ախտորոշմամբ հիվանդների թիվը տատանվում է բնակչության 6-7 տոկոսի շրջանակներում: Առավել վատ վիճակ է միայն Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում, որտեղ այդ ցուցանիշը 7 տոկոսից բարձր է:

Առավել բարվոք է վիճակը Ավստրալիայում եւ Չինաստանում, որտեղ այդ ցուցանիշը 4 տոկոսից էլ ցածր է:

«Գիտնականների կարծիքով՝ դեպրեսիան աշխարհում անգործունակության երկրորդ պատճառն է, եւ աշխարհի բնակչության մոտ 4 տոկոսն ունի նման ախտանիշ»,-գրում է Independent News-ը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. novostink.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ