ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Մոլորակի բնակչության մահացության 10 առավել տարածված պատճառները (ԱՀԿ տվյալները)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները հրապարակել են մոլորակի բնակչության մահացության առավել տարածված պատճառների հետազոտման տվյալները։
Մահացությունների թվով առաջինների շարքում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները։
Առաջին տեղում անսասան կանգած է սրտի իշեմիկ հիվանդությունը, որից 2011 թ. մահացել է 7 միլիոն մարդ։ Սրան հաջորդում է 6,2 միլիոն ցուցանիշով գլխուղեղի կաթվածը։ Եռյակը փակում են շնչառական վարակները։
Հաջորդը թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություններն են, որոնք առավել տարածված են Հնդկա-չինական թերակղզու երկրներում։ Մարդկանց մահացության պատճառների ցուցակում սրան հաջորդում է լուծը, որը գերազանցապես «սպանում է» աֆրիկական երկրների բնակիչներին։
Առաջին տասնյակի երկրորդ կեսը գլխավորում են ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը, որոնց հաջորդում են թոքերի, շնչափողի և բրոնխների ուռուցքները։
Աշխարհում մահացությունների թվով ութերորդ տեղում է շաքարային դիաբետը, որն ավելի շատ կյանքեր է խլում, քան ճանապարհատրանսպորտային միջադեպերը։
Մահացությունների պատճառների տասնյակի վերջին հորիզոնականում են անհաջող հղիության հետ կապված խնդիրները՝ մահացած երեխաների ծնունդը և վաղաժամ ծննդաբերության հետևանքով երեխաների մահը։
Ստացված տվյալները փորձագետներին ստիպեցին կրկին խոսել առողջ ապրելակերպի մասին. ցանկի հիվանդություններից մեծամասնությունը կարելի է կանխարգելել ճիշտ ապրելակերպով՝ պահպանելով առողջ սննդի կանոնները, վերահսկելով մարմնի քաշը, կանոնավոր զբաղվելով սպորտով, հրաժարվելով վնասակար սովորություններից։
ԱՀԿ մասնագետներն անհրաժեշտ են համարում բարձրացնել բժշկական ծառայությունների որակը և դրանք հասանելի դարձնել բնակչության բոլոր շերտերին (առաջին հերթին դա վերաբերում է ցածր զարգացած երկրներին), հասանելի դարձնել որոշ հիվանդություններ կանխարգելելու ծրագրերի իրականացումը (մասնավորապես, սիրտ-անոթային համակարգի և ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև ՄԻԱՎ և ՁԻԱՀ)։
Անհանգստություն չեն կարող չառաջացնել նաև երեխաների մահացությունների բարձր ցուցանիշը։ ԱՀԿ մեծ ուշադրություն է դարձնում կանանց առողջության պաշտպանությանը, սակայն ցանկալի է, որ ծրագրերի իրականացման արդյունքները լինեն ավելի արդյունավետ։ Այդ պատճառով, միակ բանը, որ այժմ փորձագետները կարող են անել, այն է, որ կանանց կոչ անեն առավել ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ՝ պահպանեն անհատական հիգիենայի կանոնները, անցանկալի հղիությունից խուսափելու համար օգտագործեն հակաբեղմնավորիչներ (անպայման խորհրդակցելով բժշկի հետ) և պաշտպանվեն սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից։
Փորձագետներին ցնցել է նաև մահացու ելքերով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը։ Հաշվետու տարվա ընթացքում ՃՏՊ-ներից մահացել է 1,3 միլիոն մարդ՝ օրական ավելի քան 3,5 հազար մարդ։ Այստեղ արդեն փորձագետներն անզոր են, եթե մարդը չի արժևորում իր կյանքը, ապա գիտնականների խորհուրդները չեն փրկի նրան…
06.11.2013 Կարդացեք նաև
29.11.2019
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ