Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Բրիտանացի տղամարդկանց շրջանում սկսվել է քաղցկեղի «լուռ համաճարակ»

Բրիտանացի տղամարդկանց շրջանում սկսվել է քաղցկեղի «լուռ համաճարակ»

Փորձագետներն ահազանգում են բրիտանացի տղամարդկանց շրջանում կերակրափողի քաղցկեղի «լուռ համաճարակի» տարածման մասին:

 

Համաձայն նոր տվյալների՝ տղամարդիկ երեք անգամ ավելի հաճախ են հիվանդանում կերակրափողի քաղցկեղով, քան կանայք: Սա ամենամեծ գենդերային ճեղքվածքներից մեկն է, որը դիտարկվում է հիվանդությունների վիճակագրությունում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Կյանքի փրկության բանալին այս դեպքում վաղ ախտորոշումն է՝ հաստատում են Cancer Research UK կազմակերպության հետազոտողները:

Ներկայում նրանց աշխատանքի հիմնական ուղղություններն են քաղցկեղի ախտանշանների առավել վաղ շրջանում հայտնաբերումն ու դրա գենետիկ կոդի ապակոդավորումը:

Կերակրափողի քաղցկեղը երկրում տարածվածության աստիճանով 9-րդն է:

Մեծ Բրիտանիայում քաղցկեղով հիվանդանալու ռիսկի տակ է 56 տղամարդկանցից ու 110 կանանցից մեկը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ