ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ի՞նչ ենք իրականում անում բջջային հեռախոսներով. հետազոտություն
Բարսելոնայում բջջային հեռախոսների տոնավաճառի առիթով Nielsen-ը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե ինչ դեր են խաղում բջջայիններն առօրյա կյանքում, որքան են տարածված և ինչպես են օգտագործվում: Հարցումներն անց են կացվել 10 երկրներում՝ Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Իտալիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:
Ստացվել է հետևյալ պատկերը. ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մեծ մասը սմարթֆոններ ունեն, իսկ Հնդկաստանում, Բրազիլիայում և Ռուսաստանում մարդիկ դեռ ավելի պարզ բջջայիններ են նախընտրում: Ընդհանուր առմամբ երիտասարդությունը սմարթֆոնների է հակված:
Սմարթֆոնները փոխում են բաժանորդների սովորույթներն ամբողջ աշխարհում՝ խաղային ու սոցկայքային ծրագրերը ամենատարածված են նշված երկրներում: Առայժմ քիչ է տարածված բջջայինով գնումներ կատարելը, բացառությամբ ԱՄՆ-ի:
Հարցվածներից շատերը ասել են, որ բջջային վիդեոյի դիտումը չի ազդում իրենց հեռուստատեսային սովորույթների վրա:
Սմարթֆոններ օգտագործողները բջջային գովազդ են ստանում օրը մեկ անգամ, բացառությամբ Հնդկաստանի, որտեղ այդ ցուցանիշը կազմում է շաբաթը մեկ անգամ:
Ընդհանուր առմամբ բոլոր երկրներում, Ավստրալիայից բացի, սմարթֆոններից հիմնականում տղամարդիկ են օգտվում, իսկ կանայք ավանդական հեռախոսներ են նախընտրում: Հիմնական միտումն այն է, որ սմարթֆոն են գերադասում երիտասարդները: Այս դեպքում բացառություն են Իտալիան ու Հնդկաստանը:
Ռուսաստանում մեկից ավելի բջջային հեռախոս ունի բնակչության 51%, Իտալիայում 35%, Բրազիլիայում՝ 48%, Չինաստանում՝ 36%, Ավստրալիայում՝ 20%, ԱՄՆ-ում՝ 17%, Մեծ Բրիտանիայում՝ 16%, Հարավային Կորեայում՝ 16%, Թուրքիայում՝ 7%-ը:
Պարզվել է նաև, որ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Իտալիայում մարդիկ հիմնականում բջջային են ընտրում ըստ բջջայինի գնի ու որակի համադրության, Ռուսաստանում՝ ըստ դիզայնի, Չինաստանում՝ ըստ հավելյալ ծրագրերի քանակի:
Ուսումնասիրության համաձայն՝ սմարթֆոններն ամենից հաճախ օգտագործվում են sms ուղարկելու և ստանալու համար: Հարավային Կորեայում բնակչությունը սմարթֆոններն ակտիվորեն օգտագործում է բանկային գործողությունների համար, բրազիլացիները նույն նպատակով գերադասում են սոցկայքերը: Հնդկաստանում և Իտալիայում սմարթֆոններով օգտվում են սոցկայքերից:
Չինացիներն ու ամերիկացիները բոլորից շատ են հավելյալ ծրագրեր օգտագործում:
Ինչ վերաբերում է երկրների վիճակագրությանը, ապա սմարթֆոններ օգտագործողները քիչ գովազդներ են ստանում Իտալիայում և Թուրքիայում: Ռուսաստանում գովազդ ամենից հաճախ ուղարկում են sms-ի միջոցով:
Իտալիայում բջջային գովազդի հանդեպ բարյացակամ է բաժանորդների 39%-ը, եթե անվճար է, Հնդկաստանում՝ 54%-ը, Բրազիլիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում՝ 50%-ը: Իտալիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում և Չինաստանում զգալի թիվ՝ 35-53 տոկոս են կազմում այն մարդիկ, որոնք թիրախային գովազդի համար պատրաստ են անձնական տվյալներ տրամադրել:
04.03.2013 Կարդացեք նաև
29.11.2019
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ