Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Հիտլերը բուսակեր է եղել. ֆյուրերի անձնական համտեսողը կիսվել է հիշողություններով

Հիտլերը բուսակեր է եղել. ֆյուրերի անձնական համտեսողը կիսվել է հիշողություններով

Ադոլֆ Հիտլերի անձնական համտեսողը՝ արդեն զառամյալ Մարգո Վոլկը, կիսվել է ֆյուրերին ծառայելու տարիների հետ կապված հիշողություններով, ինչից էլ որոշակի տեղեկություններ են պարզվել Հիտլերի կենսակերպի վերաբերյալ, գրում է The Telegraph-ը։

 

95-ամյա կնոջ պնդմամբ՝ Հիտլերը եղել է նվիրյալ բուսակեր. նա սնվել է միայն ամենաթարմ մրգերով ու բանջարեղենով, և Վոլկը պարտավոր էր ստուգել ամբողջ սնունդը ֆյուրերի սնվելուց առաջ։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Վոլկը տեղափոխվել է Հիտլերի Արևելյան ճակատի գլխավոր շտաբ-բնակարան, որտեղ նա մի քանի տասնյակ այլ կանանց հետ պաշտպանել է Հիտլերին սննդի միջոցով թունավորման ցանկացած փորձից։

 

«Առավոտյան ժամը 11։00-12։00-ը մենք պետք է համտեսեինք սնունդը, և եթե ամեն ինչ կարգին էր լինում, ուտելիքները մատուցվում էին ֆյուրերին։ Նա բացառապես սնվում էր բուսական ծագում ունեցող մթերքներով և նախապատվությունը տալիս  ծնեբեկին, պղպեղին, ոլոռին, որոնք մատուցվում էին որևէ աղցանով կամ բրնձով։ Երբևէ չեմ տեսել, որ նա միս կամ ձուկ օգտագործեր։ Իսկ ինչ վերաբերում է վախին, ապա, իհարկե, ես շատ էի վախենում, և եթե նրան թույնելու փորձ արվեր, ապա ես այժմ այստեղ չէի լինի»,- ասել է կինը։

 

Իշխանության գալուց հետո Հիտլերը սկսել է եռանդուն կերպով քարոզել սոյայի հատիկների կիրառումը, որոնք անվանվել են «նացիստական լոբի» և հարմար այլընտրանք են եղել մսին։

1942 թ. Հիտլերը նացիստական ռեժիմի առաջնորդներից մեկին՝ Յոզեֆ Գեբելսին, ասել է, որ պատերազմը հաղթելուց հետո ինքը մտադիր է Գերմանիան «դարձնել» բուսակեր, որպեսզի քաղաքացիները սնվեն միայն բույսերով ու բանջարեղենով։

 

Ինչ վերաբերում է նրա ՝ սեղանի շուրջ  շարժուձևին, ապա գերմանացի մի զինվորի գաղտնի օրագրում կատարված գրառումներից հայտնի է դարձել, որ այն շատ հեռու է եղել իդեալական կոչվելուց։

«Հիտլերն ուտում է շատ արագ, մեխանիկորեն։ Նա կրծում է եղունգները, ցուցամատով անընդհատ ետուառաջ է անում քթի տակ։ Սեղանի շուրջ նրա վարվելակերպը պարզապես շոկային է»,-գրված է եղել օրագրում։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ