Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄՆ-ում տնային ոզնիները վտանգավոր վարակի աղբյուր են դարձել

ԱՄՆ-ում տնային ոզնիները վտանգավոր վարակի աղբյուր են դարձել

ԱՄՆ ութ նահանգներում 2011թ. դեկտեմբերին բժիշկները  Salmonella-ով վարակվածության 20 դեպք են արձանագրել: Մասնավորապես, վերջերս հիվանդացել են Մինիսոտայի երեք բնակիչներ: Ըստ փորձագետների` salmonella typhimurium-ի վարակի աղբյուրը տնային ոզնիներն են,  հաղորդում է  «MEDdaily.ru»-ն` վկայակոչելով «The Star Tribune»-ը:

 

Եւս չորս հոգի հոսպիտալացվել են Վաշինգտոնում, որտեղ մեկ մարդ մահացել է: Հետազոտությունները ցույց են տվել, որ 15 հիվանդից  14-ը ուղղակի շփում են ունեցել ոզնիների հետ:

 

Մասնագետները խորհուրդ են տալիս ոզնիների հետ շփումնից հետո անպայման լվանալ ձեռքերը: Salmonella-ն, որպես կանոն, փոխանցվում է  սննդի հետ: Հիվանդների մոտ առաջանում է դիարեա, տենդ: Ախտանշանները շարունակվում են 4-7 օր:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ