Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄՆ-ում հիշողության կորստով տառապող կինը 25 տարի անց վերադարձել է տուն

ԱՄՆ-ում հիշողության կորստով տառապող կինը 25 տարի անց վերադարձել է տուն

ԱՄՆ-ում 54-ամյա կինը երկար տարիներ չի կարողացել հիշել թե ով է ինքը և որտեղ է իր ընտանիքը, սակայն շնորհիվ հոգատար բուժքրոջ կարողացել է գտնելի իր ընտանիքը, հայտնում է НТВ-ն:

  

Քսանհինգ տարի առաջ Փեթ Հոուկինսը, ով տառապում էր հիշողության կորստով գլխին ստացված հրազենային վնասվածքից հետո, տանից դուրս է եկել և կորել:

 

Որտեղ է նա անցկացրել այդ տարիները, հայտնի չէ: Հոկտեմբերին կնոջը տեղափոխել են վաշինգտոնյան MedStar կլինիկա: Բացի իր տարիքից և անունից կինը ոչինչ չէր հիշում:

 

Սովորաբար, նման դեպքերում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո, հիվանդներին տեղափոխում են կացարան: Սակայն Սառա Սաբո անունով բուժքույրը որոշել է օգնել կնոջը: Եվ մի օր հրաշք է տեղի ունեցել. կինը հիշել է իր մոր տան հասցեն:

 

Պարզվել է Փեթի մայրը 25 տարի ապրել է նույն տանը և չի տեղափոխվել` սպասելով դստեր վերադարձին:

 

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ