Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Սուրիկատները հեռու հարազատներին հոտով են ճանաչում. պարզել են գիտնականները

Սուրիկատները հեռու հարազատներին հոտով են ճանաչում. պարզել են գիտնականները

Սուրիկատները կարողանում են հոտով անսխալ կերպով ճանաչել իրենց ազգակիցներին, նույնիսկ եթե երբևէ չեն հանդիպել, այդ ունակությունը փրկում է նրանց արյունապղծությունից, գրում են բիրտանական և հարավաֆրիկյան գիտնականները Biology Letters ամսագրում հրապարակված հոդվածում, հաղորդում է РИА Новости-ն: 

 

Սուրիկատները (Suricata suricatta) մանգուստների ընտանիքին են պատկանում և բնակվում են հարավային Աֆրիկայի Կալահարի անապատում:

 

Սուրիկատները ապրում են բարձր կազմակերպվածություն ունեցող գաղութներով` 20-30 անհատներով:

 

Կոլեկտիվ կենսակերպի պատճառով անծանոթ ազգակիցների հետ հանդիպման հավանականությունը բավականին բարձր է:

 

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Սարա Լեքլերը և իր գործընկերները ուսումնասիրել են, թե ինչպես են կարողանում սուրիկատների էգերը տարբերակել անծանոթ, սակայն ոչ ազգակից կենդանիներին` անծանոթ ազգակիցներից:

 

Փորձի ժամանակ էգերին ներկայացվել է իրենցից տարբեր աստիճաններ ազգակցական հեռավորության վրա գտնվող արուների գեղձազատուկը: Պարզվել է, որ էգերն ավելի երկար են ուսումնասիրել հարազատ կենդանիների հոտերը, քան ոչ ազգակից:

 

«Սա վկայում է այն մասին, որ էգերը կարողանում են հարազատներին հոտով ճանաչել», - ասվում է հոդվածում:

 

Նախկինում ներկայացված փորձերը վկայում էին, որ այդ կենդանիները կարողանում են իրար ճանաչել ձայնով և անհատական «կոչանուններ» ունեն: Գիտական նոր տվյալները վկայում են այն մասին, որ նրանք նաև «յուրային-օտար» տարբերակման լավ զարգացած հոտային համակարգ ունեն:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. http://joyreactor.cc
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ