Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ամերիկյան ծխախոտային ընկերություններն այսուհետ պարտավոր են հայտնել, թե քանի մարդ է օրական մահանում ծխելու հետևանքով

Ամերիկյան ծխախոտային ընկերություններն այսուհետ պարտավոր են հայտնել, թե քանի մարդ է օրական մահանում ծխելու հետևանքով

ԱՄՆ Վաշինգտոնի շրջանային դատարանի դատավոր Գլեդիս Կեսլերը որոշում է կայացրել, ըստ որի՝ ծխախոտ արտադրողները պարտավոր են իրենց հաշվին գովազդ տեղադրել, որտեղ իրենք իրենց կմեղադրեն ծխելու վնասակարության մասին ստի մեջ, հայտնում է Ведомости-ն։ 

 

Դատավորը պահանջում է, որպեսզի նրանք հրապարակայնորեն խոստովանեն, որ խաբել են սպառողներին՝ նվազեցնելով ծխելու վնասակարությունը, և հատուկ փոխել են իրենց արտադրանքը, որպեսզի այն ամրապնդի նիկոտինային կախվածությունը։

 

Ինչպես մեկնաբանում է The Wall Street Journal-ը, այս որոշումը վերջնական է առաջատար ընկերությունների դեմ ԱՄՆ իշխանությունների սկսած գործընթացում, որոնց ցուցակում առաջինը նշված է Philip Morris ընկերությունը։

 

Դատարանի վերջնական որոշման մեջ բերվում են գրառումների օրինակներ։ Դրանցից յուրաքանչյուրին կնախորդի արտահայտությունն այն մասին, որ «ծխախոտային ընկերություններն ամերիկացիներին կանխամտածված գցել են թյուրիմացության մեջ՝ առողջության վրա ծխախոտի ունեցած ազդեցության հարցում»։

 

Օրինակ՝ «Ծխախոտային ընկերությունները հատուկ ստեղծել են նիկոտինի այնպիսի պարունակությամբ ծխախոտներ, որպեսզի ստեղծեն և պահպանեն դրանից կախվածությունը», կամ «Երբ դուք ծխում եք, նիկոտինը, իրոք, փոխում է ձեր ուղեղը, այդ պատճառով այդքան դժվար է այն թողնելը», կամ «Ծխելը սպանում է օրական մոտ 1 200 ամերիկացու»։

 

Ծխախոտ արտադրողները ստիպված կլինեն հայտնել, որ ծխելու հետևանքով մահանում է ավելի շատ մարդ, քան սպանության, ՁԻԱՀ-ի, ինքնասպանությունների, ՃՏՊ-ների և ալկոհոլի հետևանքով, և որ պասիվ ծխելուց տարեկան մահանում է ավելի քան 3 000 ամերիկացի։

 

Սկզբնաղբյուր. http://www.tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ