ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է «Աշխարհի բնակչությունը» 2012 թ. զեկույցը
Այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակեց իր «Աշխարհի բնակչությունը» 2012թ. զեկույցը, որն այս տարի նվիրված էր ընտանիքի պլանավորմանը, որը կարող է օգնել նվազեցնել աբորտներն ու մայրական մահացությունը:
Եթե ողջ աշխարհում բավարարվի բեղմնականխման միջոցների պահանջարկը, ապա մեկ տարվա ընթացքում կատարվող աբորտների թիվը կկրճատվի 26 միլիոնով: Արևելյան Եվրոպայում հղիությունների 48%–ն անցանկալի է, և դրանց ճնշող մեծամասնությունը՝ 79%-ն ավարտվում է հղիության արհեստական ընդհատմամբ:
«...Կան ծանրակշիռ ապացույցներ, որ բեղմնականխման ժամանակակից միջոցների աճող օգտագործման դեպքում նվազում է աբորտների թիվը (Westoff, 2008): Օրինակ` 1991-2001թթ. Ռուսաստանի Դաշնությունում ներարգանդային պարույրների ու բեղմնականխիչ հաբերի գործածության 74% աճին զուգընթաց, 61%-ով կրճատվեց աբորտների թիվը, որը տարիներ շարունակ համարվում էր ծնելիության կարգավորման հիմնական միջոցը: Համանման միտումներ կարելի է տեսնել նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ երկրներում, որտեղ նախկինում, կանայք չէին օգտվում բեղմնականխման ժամանակակից միջոցներից (Westoff, 2005)»,–նշվում է «Աշխարհի բնակչությունը» 2012 թ. զեկույցում:
Բեղմնականխման միջոցների տարածվածությունը 15-49 տարիքային խմբի կանանց շրջանում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որին պատկանում է նաև Հայաստանը, կազմում է 54%: Ընդ որում, այն կարծիքը, թե բեղմնականխման միջոցների գործածությունը և ծնելիությունը հակառակ համեմատական են, չի հաստատվում փաստերով: Մասնավորապես, Թուրքիայում բեղմնականխման միջոցների տարածվածությունը կազմում է 73% (ժամանակակից միջոցներինը՝ 46%), սակայն Թուրքիան համարվում է տարածաշրջանում բնակչության աճի հիմնական շարժիչներից մեկը և ունի ծնելիության 2,2 գումարային գործակից: Մինչդեռ Հայաստանում բեղմնականխման միջոցների գործածության նշված ցուցանիշը կազմում է 55% (27%), իսկ ծնելիության ցուցանիշը 1,7 է:
Փոխարենը, Հայաստանում ընտանիքի խելամիտ պլանավորումը և բեղմնականխման ժամանակակից միջոցների գործածությունը կարող է էապես նպաստել այնպիսի ցավոտ խնդրի լուծմանը, ինչպիսին անպտղությունն է, և, հետևաբար, բնակչության աճին: Հայ ընտանիքների գրեթե ամեն հինգից մեկն անպտղություն խնդիր ունի (ՄԱԲՀ, 2009): Նրանց գերակշիռ մասն ունի երկրորդային անպտղություն, ինչը նշանակում է, որ անձը նախկինում ունեցել է երեխա, սակայն ինչ-ինչ պատճառներով այլևս չի կարողանում: Իսկ այդ պատճառների մեջ պետք է առանձնացնել ոչ անվտանգ աբորտները և սեռավարակները, որոնք սեռական դաստիարակության թերիության կամ պարզապես բացակայության ու ընտանիքի պլանավորման հասանելի ու մատչելի ծառայությունների բացակայության հետևանք են:
Զեկույցը և հարակից նյութերը կարելի է բեռնել այստեղից՝ http://www.unfpa.am/swp-2012:
15.11.2012 Կարդացեք նաև
29.11.2019
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ