Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Աղջի՞կ, թե՞ տղա. բրիտանացի բժիշկները չեն կարողանում որոշել նորածին երեխայի սեռը

Աղջի՞կ, թե՞ տղա. բրիտանացի բժիշկները չեն կարողանում որոշել նորածին երեխայի սեռը

Երբ Էմմա Սոհրաբյանն Օքսֆորդի հիվանդանոցներից մեկում լույս աշխարհ է բերել իր առաջնեկին ՝ Աոլանի Արգիլին, բժիշկները հաստատել են, որ նա իգական սեռի ներկայացուցիչ է, գրում է Daily Mail-ը։

 

Փոքրիկի մայրն անչափ ուրախացել է դուստր ունենալու կապակցությամբ և շտապել գնել հնարավորինս շատ վարդագույն շորեր։ Սակայն երջանկության մթնոլորտը հանկարծակի վերացել է, երբ բժիշկները տեղեկացրել են մորը, որ երեխայի սեռը վերջնական հաստատելու համար նրանք պետք է մի շարք թեստեր անցկացնեն։

 

Բանն այն է, որ Սոհրաբյանը վաղաժամ ծննդաբերություն է ունեցել, և երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով, ուստի ստիպված է եղել 3 ամիս անցկացնել հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։

 

Այդ ընթացում բժիշկները պարզել են, որ երեխան տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը հանդիպում է 15 հազարից 1-ի մոտ։ Հիվանդությունը կոչվում է Congenital Adrenal Hyperplasia (ենթաերիկամային օրգանի ի ծնե մեծացում). դրա արդյունքում երեխայի սեռական օրգանները զգալի մեծանում են և դրանցում տեղի են ունեում գենետիկ մուտացիաներ, առաջանում են տղամարդկային հորմոններ, ինչի արդյունքում երեխայի սեռը որոշելը բժիշկների համար իսկական գլուխկոտրուկ է դառնում։

 

Թեև անցկացված թեստերի պատասխանները ևս մեկ անգամ վկայել են, որ նործինն աղջիկ է, սակայն բժիշկները չեն կարողանում երաշխավորել դրա ճշմարտացիությունը։

 

Սոհրաբյանը պատմել է, որ իր համար անչափ դժվար է իր երեխային նման վիճակում տեսնել , սակայն ամենակարևորն այն է, որ Աոլանին առողջ մեծանա։

Իսկ ինչ վերաբերում է փոքրիկի սեռին, մայրն ասել է, որ «թող երեխան մեծանա և անձամբ որոշի»։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ