Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Դանիացիների նոր գյուտի շնորհիվ գաջեթները հնարավոր կլինի կառավարել բացառապես աչքերով

Դանիացիների նոր գյուտի շնորհիվ գաջեթները հնարավոր կլինի կառավարել բացառապես աչքերով

Դանիացի գիտնականները վերջերս մի ուշագրավ գյուտ են արել, որը հնարավորություն է տալիս կառավարել տարբեր տեսակի գաջեթները՝ բջջային հեռախոսներ, պլանշետային համակարգիչներ, e-book-եր ու iPod- ներ, միանգամայն նոր, հեղափոխական տարբերակով, գրում է Daily Mail-ը։

 

Գիտնականներին հաջողվել է ստեղծել նոր ծրագրակազմ (software), որի օգնությամբ կարելի է սարքերը կառավարել բացառապես աչքերի շարժումների միջոցով։

 

 «The Eye Tribe ծրագրակազմը կիրառելու դեպքում հնարավոր կլինի շատ բաներ անել աչքերով ՝շրջել գրքի էջը, խաղ խաղալ և այլն»,- ասել է ծրագրակազմի ստեղծողներից Սուն Ալստրուպ Յոհանսենը։

 

Նա կարծիք է հայտնել, որ այս հայտնագործությունն արմատական փոփոխություններ կմտցնի տեխնոլոգիաների ոլորտում։ «Բացի այդ, The Eye Tribe ծրագրակազմն անչափ օգտակար կլինի հաշմանդամների համար, ովքեր ևս կկարողանան օգտվել սարքերից»,- հավելել է Յոհանսենը։

 

The Eye Tribe-ը  գաջեթներում հնարավոր կլինի կիրառել հաջորդ տարվանից։

 

Այն հայտնագործած 4 գիտնականները 800 հազար դոլար պարգևավճար են ստացել իրենց գյուտի համար։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ