Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Գիտնականները պարզել են, թե ինչ տեսք է ունեցել նեանդերթալցին

Գիտնականները պարզել են, թե ինչ տեսք է ունեցել նեանդերթալցին

 

Գիտնականները ստեղծել են նեանդերթալցու ամենաճշգրիտ մոդելը՝ 70 000 տարվա ոսկորների հիման վրա, հայտնում է NY Daily News-ը:

Ոսկորները հայտնաբերվել էին 1909թ.-ին, ֆրանսիական քարանձավներից մեկում և անվանվել «Լա Ֆերասի 1»: Ժամանակին հենց այս գտածոն էր օգնել հաստատել, որ նեանդերթալցիներն ուղղահայաց են քայլել: Ատամներից էլ պարզ էր դարձել, որ նեանդերթալցու երեխաները շատ ավելի արագ էին հասակ առնում, քան ժամանակակից մարդունը:

 

Այժմ դրա միջոցով հնարավոր է դարձել նաև պատկերացում կազմել այս նախամարդու արտաքին տեսքի մասին: Պատկերի ամբողջացմանն օգնել է մեկ այլ նեանդերթալցու կմախք, որը գտնվել էր 1982թ.-ին, Իսրայելում:

 

Դեռևս անցյալի հետազոտությունների համաձայն՝ նեանդերթալցիները հիմնականում բաց մաշկ ու շիկակարմիր մազեր են ունեցել:

 

Աշխատանքը հեղինակել են Վիսկոնսինի համալսարանի ամերիկացի գիտնականները,  որոնք սա անվանել են «թերևս լավագույն մոդելը, որը երբևէ հնարավոր կլինի ստանալ»:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ