Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

1939 թ. հոկտեմբերի 24-ին առաջին անգամ վաճառքի են հանվել նայլոնային զուգագուլպաները՝ ստեղծելով սենսացիոն պահաջարկ գնորդուհիների շրջանում

1939 թ. հոկտեմբերի 24-ին առաջին անգամ վաճառքի են հանվել նայլոնային զուգագուլպաները՝ ստեղծելով սենսացիոն պահաջարկ գնորդուհիների շրջանում

 

1938 թ. ամբողջ աշխարհում հայտնի «Դյուպոն» քիմիական ընկերությունը հայտարարեց նոր սինթետիկ նյութի՝ նայլոնի ստեղծման մասին, որն ամրություն և էլաստիկություն էր հաղորդում ցանկացած կտորի:

 

Դյուպոն ընկերությունը նոր գործվածքի շնորհանդեսն անցկացրեց Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում 1939 թ., որն այցելելուց հետո ամերիկացի կանայք անհամբեր սպասում էին խանութների վաճառասեղաններին նայլոնային զուգագուլպաների հայտնվելուն: Նայլոնից զուգագուլպաները հայտարարվեցին հեղափոխական հագուստ, «ապագայի հագուստ»:

 

 Ընկերության գովազդը տպավորիչ էր: Տաղավարի մուտքի մոտ կանգնած էր 12-մետրանոց մանեկենը՝ նայլոնից զուգագուլպաներով: Ամերիկացի կանանց բացատրեցին, որ նայլոնի հայտնագործումը ոչ պակաս կարևոր է մարդկության համար, քան ներքին այրման շարժիչի, ռադիոյի, հեռախոսի հայտանգործությունը: «Կրել մետաքսից զուգագուլպաներ և ոչ թե նայլոնից, դա նույնն է` նախընտրել ձին ավտոմեքենայից»,- հաստատում էին գովազդային գործակալները և կանանց բաժանում անվճար շնորհանդեսային օրինակները:

 

Եվ ահա, ի վերջո, իրականացավ. 1939 թ. հոկտեմբերի 24-ին Վիլմինգտոնի (ԱՄՆ, Դելավեր նահանգ) ունիվերմագներից մեկում առաջին անգամ վաճառքի հանվեցին նայլոնային զուգագուլպաներ: Նոր ապրանքի ոչ մեծ խմբաքանակը միանգամից սպառվեց: Կանցնի կես տարուց քիչ ավելի, և Նյու Յորքում մեկ օրվա ընթացքում կվաճառվի 5 միլիոն զուգագուլպա:

 

Ուելս Կարոտերսի (1896-1937) կողմից հայտնագործված նայլոնը բեկում առաջացրեց մանածագործական ճյուղում: «Դյուպոն» ընկերության հասույթը` նայլոնե զուգագուլպաների վաճառքից հետո, հասավ միլիարդավոր դոլլարների։

Ի տարբերություն մետաքսե զուգագուլպաների՝ դրանք առաձգական էին, չէին կորցնում ձևը, չէին սահում և չէին հավաքվում, գրկում էին ոտքը, հարմարավետորեն տանելի դարձնում ցուրտն ու խոնավությունը: Նայլոնե զուգագուլպաների պահանջարկը (նրանք գրեթե երկու անգամ թանկ էին մետաքսե զուգագուլպաներից) գերազանցեց բոլոր սպասումները՝ առաջացնելով իսկական սենսացիա:

 

 

 

 

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ