Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Կմախքների ցուցահանդեսը ցնցել է Լոնդոնի բնակիչներին (տեսանյութ)

Կմախքների ցուցահանդեսը ցնցել է Լոնդոնի բնակիչներին (տեսանյութ)

 

Լոնդոնում բացվել է մի ցուցահանդես, որտեղ կարելի է տեսնել, թե ում ոսկորների վրա է հիմնված ժամանակակից բժշկությունը, հայտնում է ntv.ru-ն։ Ցուցահանդեսը պատմում է բժշկության պատմության ամենատհաճ փաստերի մասին։ Այն փաստերի, որոնք 19-րդ դարի կեսերին հանգեցրին անատոմիայի հիմնական բացահայտումներին։

 

 

Ցուցահանդեսում ներկայացված է 6 տարի առաջ Լոնդոնի կենտրոնում՝ Թագավորական հոսպիտալի տարածքում, հայտնաբերված այն 260 կմախքը, որոնց վրա 19-րդ դարում բժշկական փորձեր էին կատարվել։

 

«19-րդ դարի սկզբին անատոմիան իր բարձունքին էր։ Ապագա բժիշկները «ողողել» էին բժշկական ակադեմիաները, ամենուր բացվում էին մասնավոր անատոմիական դպրոցներ, որոնց տարեկան պահանջվում էր մոտավորապես 500 մարմին գործնական աշխատանքների համար»,- նշել է ցուցահանդեսի կուրատոր Ելենա Բեկվալակը։

 

Բժիշկների փորձերի համար անհրաժեշտ նյութի անսպառ մատակարար դարձան քաղաքային գերեզմանատները։ Ոսկորների վրա հիմնված բիզնեսը սկսեց ծաղկել։ Հանցավոր խմբերը շրջում էին քաղաքում՝ նոր հանգուցյալներ փնտրելու ակնկալիքով։ Մարդկանց որսն այնպիսի ծավալների հանգեցրեց, որ 19-րդ դարի սկզբին Լոնդոնում մարդկանց սկսեցին թաղել մետաղական դագաղներում։ Սակայն դա էլ չօգնեց։

 

Լոնդոնում մարդիկ անհետանում էին տարօրինակ կերպով, մինչ ոստիկանությունը հայտնաբերեց ավազակների խմբի, որի անդամներին իրենց զոհերին սպանում էին միայն մարմինները բժիշկներին վաճառելու նպատակով։

 

Այդ ընթացքում բժշկությունը հարստացավ այնպիսի նոր գիտելիքներով, ինչպես, օրինակ, ընդհանուր անզգայացումը։

 

Տեսանյութը՝ այստեղ։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ