Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

«Հիգիենայի գերի» մալազուհին 3 տարի շարունակ օրական 300 անգամ լվացել է ձեռքը, 25 անգամ՝ գլուխը

«Հիգիենայի գերի» մալազուհին 3 տարի շարունակ օրական 300 անգամ լվացել է ձեռքը, 25 անգամ՝ գլուխը

 

Մալազիայի 40-ամյա բնակչուհի Ջուլիա Աբդուլլահին վստահ կարելի է «անձնական հիգիենայի գերի» անվանել, քանի որ նրա պահվածքն ավելի շատ խելահեղություն է հիշեցնում, քան պարզապես մաքրասիրություն, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը։

 

Աբդուլլահի արտասովոր պատմությունը սկիզբ է առել դեռ 20 տարի առաջ, երբ նա աշխատում էր լաբորատորիայում և հաճախ էր  առնչվում արյան, մեզի և կղանքի նմուշների հետ։

 

Այդ ժամանակվանից ի վեր՝ 3 տարի շարունակ, նա սկսել է ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել լոգարանում՝ օրական 300 անգամ օճառով լվանալով ձեռքերն ու 25 անգամ՝ գլուխը։ Արդյունքում ամեն օր կինը լոգարանում է անցկացրել մոտ 5 ժամ։

 

Իր խելահեղ պահվածքի համար նրան շուտով ազատել են աշխատանքից, և նա այլևս չի կարողացել գործ գտնել։ Տարատեսակ դժվարությունների միջով անցնելուց հետո, կնոջը տեղափոխել են հոգեբուժարան, որտեղ էլ մեծ դժվարությամբ կարողացել են վերացնել նրա խանգարումները։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ