Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ֆինանսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել ծնելիության վրա. զեկույց

Ֆինանսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել ծնելիության վրա. զեկույց

 

Տնտեսական ճգնաժամը ԱՄՆ-ում հանգեցրել է ծնելիության աննախադեպ անկման: Այս մասին հաղորդում է New Scientist-ը: Ցուցանիշները 2008-ից աստիճանաբար նվազել են՝ համաձայն վերջին կառավարական զեկույցի:

 

2008 թվականին յուրաքանչյուր կնոջ բաժին ընկնող երեխաների միջին թիվը եղել է 2,1-ը: 2011 թվականին այն նվազել է՝ հասնելով 1,9-ի: Փորձագետները պատճառը համարում են ընտանիքների տնտեսապես անկայուն վիճակը: Ներկայում շատ ընտանիքներ հենվում են կնոջ աշխատավարձի վրա: Ծնելիության նախկին մակարդակը վերադարձնել արդեն հնարավոր չէ:

 

30 տարեկանից հետո ծննդաբերած կանանց թիվը 2010-ին եղել է 3 տոկոսով ավելի՝ 2001-ի համեմատ: Շատ կանայք սկսել են ծննդաբերել 40 տարեկանում: Դա խոսում է այն մասին, որ երիտասարդները նախընտրում են հետաձգել ծննդաբերությունը, քանի դեռ տնտեսական իրավիճակը չի կայունացել:

 

Հարկ է նշել, որ վերջին տնտեսական իրադարձությունները և ընդհանուր միտումները կործանիչ հարված են հասցրել նաև Եվրոպային: Օրինակ` Գերմանիայում մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների թիվը կազմում է 1,36 երեխա:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ