Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Որ մասնագիտությունների տեր մարդիկ ինչ նպատակով են օգտագործում ինտերնետը. հետազոտություն

Որ մասնագիտությունների տեր մարդիկ ինչ նպատակով են օգտագործում ինտերնետը. հետազոտություն

HeadHunter հետազոտական ընկերության մասնագետներն ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, թե տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներն ավելի շատ որ սոցիալական կայքերով են հետաքրքրված: Հարցումն անցկացվել է սեպտեմբեր-հոկտեմբերին, 5 600 անձանց շրջանում:

 

Ըստ այդմ՝ պարզվել է, որ սոցկայքերի ամենաակտիվ օգտատերերը մարկետոլոգներն են (79%), լրագրողները (76%) և մատակարարները (70%): Այս մասնագիտության տեր անձինք բոլորից հաճախ են գրանցվում սոցկայքերում՝ միանգամից մի քանի: Մյուս կողմից, հայտնի է դարձել, որ ոչ մի սոցիալականկայքում գրանցված չեն թոփ-մենեջերների 15, ավտոբիզնեսի աշխատակիցների 13 և իրավաբանների 12 տոկոսը:

 

Facebook-ը մյուսներից առավել գերադասում են մարկետինգի և գովազդի ոլորտի աշխատակիցները (71%), լրագրողները (67%), հյուրանոցային, ռեստորանային ու զբոսաշրջային բիզնեսների ներկայացուցիչները (52%):

 

Twitter ծառայությունում ամենից հաճախ գրանցվում են լրագրողները (35%), մարկետոլոգները (33%) և IT մասնագետները (27%):

 

Одноклассники-ում էլ ամենից լավ ներկայացված են HR (human resources) մասնագետները (57%), հաշվապահները (56%) և մատակարարները (56%):

 

Ժամանցային նպատակներով սոցկայքերից օգտվում են զբոսաշրջության, հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները (50%), մարկետոլոգները (46%) և ուսանողները (44%):

 

Տեղեկատվություն քաղելու նպատակով սոցկայքերն ամենից հաճախ օգտագործում են լրագրողները (64%), մարկետոլոգները (62%), բժիշկներն ու դեղագործները (58%):

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ