Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Բժիշկները կազմել են ժամանակակից ամենաառեղծվածային հիվանդությունների վարկանիշը

Բժիշկները կազմել են ժամանակակից ամենաառեղծվածային հիվանդությունների վարկանիշը

Բժիշկները կազմել են ժամանակակից 8 ամենաառեղծվածային հիվանդությունների ցուցակը: Նրանցից շատերի ծագման պատճառներն անհայտ են, շատերի ելքն էլ` մահացու:

Առաջին հորիզոնականում ՁԻԱՀ-ն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է 31 տարի առաջ: Մինչ այժմ չի հայտնաբերվել  այդ մահացու հիվանդության բուժման մեթոդը:

Երկրորդ տեղում է Ալցհեյմերի հիվանդությունը: Այն առաջին անգամ նկարագրվել էր 1906 թվականին գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհեյմերի կողմից: Հիվանդության զարգացման հստակ պատճառները հաստատված չեն: Սովորաբար այն հայտնաբերվում է 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Առաջին ախտանիշը հիշողության խաթարումն է:

Երրորդ հորիզոնականում է սովորական մրսածությունը: Այն չի կարելի բուժել ոչ մի հայտնի հակաբիոտիկով: Հարբուխը կարող է բուժել միայն ժամանակը: Հայտնի կատակ կա, որ եթե հարբուխը բուժում են, այն անցնում է 7 օրում, եթե չեն բուժում` մեկ շաբաթում:

Չորրորդ տեղում է  «երիտասարդ» թռչնի գրիպը, իսկ հինգերորդում` Պիկի հիվանդությունը: Այն նման է Ալցգեյմերի հիվանդությանը, սակայն ավելի  բարդ է ընթանում: Պիկի հիվանդությամբ տառապող մարդը ձգտում է ուտել կավ, կեղտ, թուղթ, սոսինձ: Նրա ծագման պատճառը եւս  հայտնաբերված չէ:

6-րդ տեղում է հոգեկան  հիվանդությունը` շիզոֆրենիան: Իսկ 7-րդում է Կրեյթցֆիլդ-Յակոբի հիվանդությունը, որը հայտնի է որպես «կովի կատաղություն»: Դա գլխուղեղի  աշխատանքի հազվադեպ խանգարում է: Ելքը միշտ մահացու է:

Ցուցակը եզրափակում է քրոնիկական հոգնածության հիվանդությունը: Դրա պատճառները եւ ախտանիշները դեռեւս այնքան էլ պարզ չեն:  Հայտնի է, որ հիվանդությունը տարածված է քաղաքակիրթ երկրներում:  Վտանգի գոտում են մեգապոլիսների բնակիչները, ձեռնարկատերերը, բարձր պատասխանատվությամբ մարդիկ: Հիվանդությունն իր անվանումն է ստացել 1984 թվականին Նեւադայում համաճարակից հետո:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ