Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Աշխարհի ամենաերկարակյաց ընտանիքն ապրում է Սարդինիայում

Աշխարհի ամենաերկարակյաց ընտանիքն ապրում է Սարդինիայում

Իտալիայի Սարդինիա կղզու Պերդասդեֆոգու քաղաքի Օլյաստրա արվարձանում է բնակվում առայսօր աշխարհին հայտնի ամենատարեց Մելիս ընտանիքը, գրում է Italia-ru.-ն:

Ընտանիքի 9 անդամների ընդհանուր տարիքը 818 տարի է: Երկարակյացների ընտանիքն իրենց բացարձակ ռեկորդն ապացուցող փաստաթուղթ է ստացել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներից մի քանի օր առաջ, որով էլ ավարտվել են գրքի` 7 տարի աշխարհի 5 տարբեր մայրցամաքներում ամենաերկարակյաց ընտանիքի փնտրտուքները:

Ընտանիքի ամենատարեց անդամը 105-ամյա Կոնսոլատե Մելիսն է, որին հաջորդում են նրա քույրերն ու եղբայրները` 99-ամյա Կլաուդիան, 97-ամյա Մարիան, 93-ամյա Անտոնիոն, 91-ամյա Կոնչետան, 89-ամյա Ադոլֆոն, ով, ի միջիայլոց, առայսօր աշխատում է բարում, այնուհետև գալիս է 81-ամյա Վիտալիան և ընտանիքի ամենաերիտասարդ անդամը` 78-ամյա Մաֆալդան:

Բոլոր 9 անդամներից իրեն ամենաերջանիկը համարում է ավագ քույրը` Կոնսոլատան, քանի որ ունի 9 զավակ, 24 թոռ, 25 ծոռ և 4 կոռ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ