Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Տղամարդը` մարդ, կինը` մարմնի մասեր. հետազոտություն մարդկային ընկալման վերաբերյալ

Տղամարդը` մարդ, կինը` մարմնի մասեր. հետազոտություն մարդկային ընկալման վերաբերյալ

ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Լինքոլնի համալսարանի գիտնականները, մի շարք հետազոտություններ անցկացնելով, պարզել են, որ մարդու ուղեղը տարբեր կերպ է ընկալում տղամարդուն և կնոջը, գրում է Daily Mail-ը:

Արդյունքում հայտնի է դարձել, որ մեր ուղեղն իրականում տարբեր պատկերներ է ստանում` կախված նրանից, թե որ սեռի ներկայացչուցչին ենք մենք տվյալ պահին նայում:

Հետազոտական թիմը գտնում է, որ այս կերպ կարելի է բացատրել, թե ինչու արական սեռի ներկայացուցչին նայելիս նա որպես մարդ է ընկալվում, իսկ կինը` որպես սեռական ցանկությունների մարմնացում:

Ուսումնասիրությունների ընթացքում մասնակիցներին առաջարկվել է ամբողջովին հագնված, միջին տարիքի և արտաքինի տղամարդկանց և կանանց լուսանկարներ նայել: Ընդհանուր առմամբ լուսանկարներին նայելիս մեր ուղեղը դրանք ընկալում է կամ ամբողջական կամ առանձին մասերի տեսքով: Արդյունքում հայտնի է դարձել, որ արական սեռի լուսանկարները զննելիս մասնակիցներն օգտագործել են ընդհանուր, ամբողջական ճանաչողության մեթոդը: Սակայն, պատկերն այլ է իգական սեռի դեպքում, քանի որ նրանց լուսանկարները նայելիս մասնակիցներն օգտագործել են տեղային ճանաչողության տարբերակը, այսինքն ճանաչողությունն ըստ մարմնի մասերի:

 «Զարմանալի է նաև այն փաստը, որ ոչ միայն տղամարդիկ են կանանց ըստ մարմնի մասերի ընկալում, այլև նաև կանայք»,- եզրափակում է պարբերականը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ