Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

1983 թվականից հետո սթրեսի մակարդակը 10%-30%-ով բարձրացել է

1983 թվականից հետո սթրեսի մակարդակը 10%-30%-ով բարձրացել է

Չնայած այն բանին, որ մարդիկ անձամբ են զգում ժամանակին զուգընթաց սթրեսի մակարդակի բարձրացում, այդ մասին է վկայում նաև գիտական ապացույցը:

Ինչպես նշում է USA TODAY-ը, մարդկանց կյանքը ներկայում ավելի սթրեսային է, քան 25 տարի առաջ: 1983-2009 թթ ընթացքում կանանց համար սթրեսի մակարդակը բարձրացել է 18, իսկ տղամարդկանց համար 24 տոկոսով: Այս մասին են վկայում Փիթսբուրգի Carnegie Mellon համալսարանի հետազոտողների ուսումնասիրություները, որոնք ժամանակին զուգընթաց լարվածության ցուցանիշի աճն ուսումնասիրել են 6300 մարդու շրջանում:

Գիտնականները պարզել են, որ սթրեսի առավել հակված են կանայք, ցածր եկամուտ ունեցող և բարձրագույն կրթություն չունեցող մարդիկ: Ապացուցվել է, որ տարիքին զուգընթաց, սթրեսը նվազում է: Օրինակ՝ 30 տարեկանների մոտ սթրեսն ավելի թույլ է, քան 20 տարեկանների մոտ և այդպես շարունակ:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում սթրեսի մակարդակը բարձրացել է 10%-30%-ով: Որպես պատճառ գիտնականները նշում են տնտեսական մեծ ճնշումներն ու ինֆորմացիոն հասանելիությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. stressy.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ