Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ինչո՞ւ են ձախլիկներն ավելի քիչ, քան աջլիկները. հետազոտություն

Ինչո՞ւ են ձախլիկներն ավելի քիչ, քան աջլիկները. հետազոտություն

Ձախլիկներն ի տարբերություն աջլիկների կազմում են մարդկության միայն 10%-ը, և այժմ գիտնականները պարզել են նրանց սակավաթվության գաղտնիքը, գրում է Yahoo news-ը:

Յուրաքանչուր 10 մարդուց միայն մեկն է ձախլիկ լինում, և վերջին 5 հազար տարիների ընթացքում այս ցուցանիշը հաստատուն է մնացել:

Գիտնականները երկար ժամանակ ուսումնասիրել են, թե ինչու բնությունը 50/50 սկզբունքով չի առաջնորդվել ձախլիկների և աջլիկների հարցում:

Չիկագոյի Northwestern համալսարանի մասնագետները ենթադրում են, որ ձախլիկների ցածր տոկոսը պայմանավորված է մարդկային էվոլուցիայի ընթացքում համագործակցության և մրցակցության արդյունքների հավասարակշռմամբ: Մարդիկ երկար ժամանակ համագործակցելու գործիքներ փոխանցելու և խմբերով որսորդություն անելու կարիք են ունեցել, իսկ մարդկանց մեծամասնության կողմից միևնույն ձեռքի օգտագործումը հեշտացնում էր համագործակցությունը:

Իսկ այն հարցին, թե ինչու բոլոր մարդիկ աջլիկ չեն գիտնականները պատասխանում են, որ թեև մարդիկ համագործակցում են, սակայն նրանք նաև մրցում են իրար հետ: Վերջին հանգամանքի բացակայության դեպքում մարդկությունը կլիներ միանշանակ աջլիկ: Սակայն մարդկային էությանը բնորոշ մրցակցելու ցանկությունը միշտ կապահովի ձախլիկների առկայությունը:

Իրենց տեսակետն ապացուցելու համար գիտնակաները դիմել են մարզաձևերի օգնությանը: Օրինակ թեթև ատլետիկայում ձախլիկներն ի տարբերություն աջլիկների ավելի մեծ առավելություն ունեն: Իսկ այն մարզաձևերում, որտեղ կոնկրետ ձեռքի օգտագործումը կարևոր չէ նրանք շատ ավելի պասիվ են:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ