Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Մալարիայի դեմ կեղծ դեղորայքը սպառնում է միլիոնավոր մարդկանց կյանքին

Մալարիայի դեմ կեղծ դեղորայքը սպառնում է միլիոնավոր մարդկանց կյանքին

Մալարիայի դեմ ցածրորակ, կեղծ դեղորայքը սպառնում է միլիոնավոր մարդկանց կյանքին և կարող է խոչընդոտել Աֆրիկայում այս հիվանդության տարածումը հսկողության տակ վերցնելու փորձերին: Այս մասին զգուշացնում են բրիտանական Welcome Trust բարեգործական հիմնադրամի նախաձեռնած հետազոտության հեղինակները:

Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն` կեղծ դեղորայքը կարող է առողջությանն անդառնալի վնաս հասցնել, նաև ավելացնել մալարիայի մակաբույծների դիմադրողականությունը դեղամիջոցի նկատմամբ:

Հայտնաբերված կեղծ դեղահաբերի որոշ մասն արտադրվել է Չինաստանում: Դրանցում հայտնաբերվել են ոչ ճիշտ դեղագործական բաղադրիչներ, որոնք մեղմացնում են հիվանդության առաջացումը, սակայն չեն բուժում:

Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետազոտությասն արդյունքները հրապարակվել են Malaria Journal բժշկական ամսագրում:

Աշխարհում այս հիվանդությունից տարեկան մահանում է մոտ 800 հազար մարդ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ