Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Գիտնականները սուպերլինզաների օգնությամբ մարդկանց վերածում են տերմինատորների

Գիտնականները սուպերլինզաների օգնությամբ մարդկանց վերածում են տերմինատորների

Կոնտակտային ոսպնյակների նոր ժամանակաշրջանը, որը պատկերները պրոյեկցում է հենց աչքի առաջ, կարող է շուտով վաճառվել դեղատներում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նոր տեխնոլոգիան մարդկանց առաջարկում է կարդալ լողացող տեքստեր և էլեկտրոնային նամակներ, կամ էլ բարելավել տեսողության որակը:

Վաշինգտոնի համալսարանի մասնագետները փաստում են, որ ոսպնյակներն անվտանգ են և իրական: Սակայն, միակ խնդիրը սնուցման աղբյուրի բացակայությունն է: Այս պահին նախատիպն աշխատում է անլար մարտկոցից մի քանի սմ շառավիղի վրա:

Մասնագետների կարծիքով՝ կարելի է ճկուն ոսպնյակները զինել ևս մի քանի հարյուր պիքսելով` ամբողջական հոլոգրաֆիկ պատկեր ստանալու համար: Օրինակ, եթե վարորդը օգտագործի նման ոսպնյակներ, նա կտեսնի մեքենայի ուղղությունը կամ արագությունը:

«Մեր հաջորդ նպատակն է ոսպնյակում ներդնել որոշակի պատրաստի տեքստ: Մենք արդեն բացահայտել ենք, որ մարդու աչքերը կարող են կենտրոնանալ պրոյեկցվող պատկերների վրա, իսկ դա նշանակում է, որ հիմնական խնդիրը լուծված է»,- ասել է հետազոտության ղեկավարը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ